Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար

Ուշադրության կենտրոնում

Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչների երեկ երեկոյան լուր են տվել՝ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։

Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։

«Գյուղապետը զանգել է, ասել է, տարհանում է, եկեք, ինչ ունեք, չունեք, հանեք։ Միայն Հովտաշենը չէ, նույն վիճակում են Կարմիրավանը, Նոր Մարաղան, Նոր Այգեստանը, Նոր Սեյսուլանը։ Այս շրջաններն ինչ-որ ժամանակ Աղդամին են պատկանելուց եղել, դրա համար տարհանում են, բայց մինչև էդ ասում էին՝ հանգիստ, հետ եկեք։ Երեկ մեր գյուղ կանայք են տեղափոխվել երեխաների հետ, որպեսզի ապրեն։ Հասել են տեղ, երեկ ժամը վեց անց կես վարչակազմից զանգել են գյուղապետին, ասել են, որ գյուղը պետք է ազատվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իր տուն շտապող Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու մասին հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև նոյեմբերի 20-ը:

Տուն ու տեղը կորցնելու լուրը ստացած մարդիկ ոչ պետությունից, ոչ ՏԻՄ-ից, ոչ էլ որևէ մեկից աջակցություն չեն ստացել։ Յուրաքանչյուրն իր ապրուստը թուրքին չթողնելու համար ծանթոներին, բարեկամներին, բարի ու պատրաստակամ անծանոթներին է դիմում, օգնություն խնդրում։ 

Ռազմական դրության ժամանակահատվածում էլ պետական մարմնինների թեժ գծերին ուղղված զանգերն անպատասխան են մնում։

«Պաշտպանության թեժ գծի համարը, վարչապետի թեժ գծի համարը և այդպես շարունակ, չեն պատասխանում»,- ասում է արցախցի տղամարդը։

Էդգարը մի կազմակերպության է դիմել, խոստացել են օգնել, մեքենա տրամադրել՝ ունեցածը տեղափոխելու համար։ Համագյուղացիներից ու հարազատներից տեղյակ չէ, թե ով ոնց է լուծելու խնդիրը։ Թե որտեղ են տեղափոխելու, հստակ չգիտեն, բարեկամները կօգնեն։

«Մեզ ոչ մի բան ռեալ չեն ասում։ Մեկ ասում են՝ վերադարձեք, մեկ էլ ասում են, դուրս եկեք։ Վեշ ունենք, անասուն ունենք, գնանք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Գյուղում տարեց մարդիկ կան, իրենք ի՞նչ են անելու, էսօր ամեն մարդ փորձում է իր գլուխը փրկել։ 25 տարի մարդիկ չարչարանքով տուն են սարքել։ Հինգ տարի մթության մեջ ենք ապրել, մոմի լույսի տակ ենք տուն-տեղ սարքել, մինչև հոսանք են քաշել։ Խոսքեր չկան ասելու, ոչ մեկս չգիտենք, թե ինչ է գալու մեր գլխին»,- ասում է Էդգարը։

Հովտաշենում 75-80 տնտեսություն կա։ Գյուղապետ Հովիկ Շեկյանն էլ լուրը լսելուց անկակնկալի է եկել, իրենց ասել էին՝ գյուղը հանձնված տարածքների թվում չէ։ Երեկ շրջանի ղեկավարն է զանգել, ասել է՝ վատ լուր ունի ու մեկ օր։ 

«Նուռն ու կառալյոկը մնացել են ծառերին։ Բերի հողեր ունենք, աշխատող ժողովուրդ, պետությունն էլ օգնում էր։ Հիմա նայում եմ տանս, ի՞նչ տանեմ, ո՞րը տանեմ։ Չգիտեն, ինչը տանենք, ինչը թողնեն, փորձում ենք բոլորին էլ ձեռք մեկնել, մարդ կա էս պահին էլ առաջնագծում կանգնած է»,- Panorama.am-ի հեռախոսազրույցում ասում է Շեկյանն ու խնդրում, իրեն հեռուստացույցով ցույց չտալ, մի բան կանեն, չեն մեռնի։

Գյուղացիների մի մասը կգնա Հայաստան, մի մասը՝ Արցախի բնակավայրեր, այստեղ էլ հեռանալուց առաջ մտադիր են այրել տները։

Ավելին՝ այստեղ

Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված