Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ պետք է լքեն իրենց բնակավայրերը. նրանց ժամանակ է տրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշադրության կենտրոնումԱրցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի՝ Հովտաշենի, Կարմիրավանի, Նոր Մարաղանի, Նոր Այգեստանի, Նոր Սեյսուլանի բնակիչներին երեկ երեկոյան հայտնել են, որ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։
Սակայն նկատենք, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը պետք է Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձվի մինչև նոյեմբերի 20-ը, իսկ վերը նշված տարածքները պարզվում է՝ հենց այդ շրջանին են պատկանում:
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մարտակերտի վարչական շրջանի համայնքի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանի հետ, պարզելու համար, թե քանի բնակիչ է լքելու եւ ուր են գնալու:
«Այս գյուղերը 1994-թվականի Աղդամի շրջանի ազատագրված տարածքներից են, որոնք համաձայնագրի համաձայն պետք է հանձնվեն թշնամուն, դա է պատճառը, որ հիմա այդ համայնքները դատարկվում են:
Ավելին՝ այստեղ