Վայոց ձորում կներդրվի հեմոդիալիզային բուժծառայություն
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին և որակյալ կազմակերպելուն` կրճատելով մարզից Երևան հասնելու և վերադարձի տրանսպորտային ծախսերը և այլ անհարմարություններ:
Մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով` արհեստական երիկամի և ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում: