Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ քրեական գործ հարուցվեց Արցախը ադրբեջանացնելու դեմ բողոքելու համար․ Գեղամ Մանուկյան
TV
Իշխանությունը պետք է լավ հասկանա՝ քանի հատ քրեական գործ պետք է թող հարուցի, պատրաստ ենք նստել երկար, մենակ թող Նիկոլը գնա, օր առաջ գնա, որովհետև միայն իր գնալով մեր երկիրը կարող է մեջքն ուղղել։ Այս մասին Ազատության հրապարակում համազգային հանրահավաքին ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Այսօր ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մեկ տասնյակից ավելի մարդկանց։ Դեռևս 1988թ հետո ՀՀ այն հիմքով, որ քրեական գործ են հարուցում, մեղադրանք են առաջադում, չի եղել։ Ի վերջո «հանցանքը» ո՞րն է, որ հանրահավաք ենք կազմակերպում Արցախը զիջելու, թուրքի դեմ ծնկաչոք թուղթ ստորագրելու, հայրենիքը ադրբեջանացնելու, թուրքացնելու դեմ։ Ամեն հայ հպարտությամբ և ուրախությամբ այդ քրեական գործն իր վրա կվերցնի»,- նշեց Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով՝ մնք մեր կորուստն ամբողջությամբ չենք կարող հետ բերել, բայց Ալիևի առջև չկռացած մարդը կարող է ճանկռելով ինչ-որ բան ետ բերել և այսօր հատուկ քաղաքական ելույթներ չեղան, կուսակցությունների ներկայացուցիչները չխոսեցին, որ պարզ լինի, որ Նիկոլի հեռացումը քաղաքական կուսակցությունների պահանջը չէ միայն։
«Ամեն մեկդ, հիմա որ կանգնած եք, ձեր տերն եք, ձեր ձայնի տերն եք, ձեր բացականչության տերն եք և միաբերան բոլորդ ասում եք նույն բանը, լսե՛ք իշխանություն, քո ժողովուրնդ է ասում, կուսակցությունները չեն ասում»,- ասաց Մանուկյանը։