Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Նման ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող ունե­նալ». քա­ղա­քա­գե­տը՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ու տա­պալ­ված քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մա­սին․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ, ներկայացրեց միջոցառումների ցանկ՝ հայտարարելով, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: Նշեց, որ որոշում կկայացվի այդ արդյունքներով՝ հաշվի առնելով նաև հանրային կարծիքն ու արձագանքը: Քաղաքագետ Ստեփան Դանիել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ ճանապարհային քարտեզին, խոսել նաև ներքաղաքական ու տարածաշրջանային որոշակի զարգացումների մասին: «Փաշինյանն ուզում է 6 ամիս ժամանակ շահել, որից հետո կերևա՝ կկարողանա՞ շարունակել, թե՝ ոչ:

Իմաստն անձնական անվտանգության հարցն է: Հույս ունի, որ լինելով վարչապետ, համապատասխան ծառայություններն իր անվտանգությունը կապահովեն, և երկրորդ՝ վեց ամսվա ընթացքում կրքերը կհանդարտվեն և հանրությունն ինչոր առումով կհամակերպվի իրավիճակի հետ: Այսինքն, զուտ իր կաշին փրկելու խնդիր է փորձում լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նշված ճանապարհային քարտեզը դիտարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առկա հասարակական տրամադրությունների համատեքստում՝ նա շեշտեց. «Նման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ և, ընդհանրապես, անլուրջ է իր հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»:

Ստեփան Դանիել յանի խոսքով, մեծ հաշվով, կառավարման համակարգ չունենք, և խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում: «Կառավարման համակարգի բացակայությունը մինչև պատերազմն էլ էինք տեսնում, սակայն պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն էր: Կառավարման ոլորտն ամբողջովին տապալված է և տապալված է ամենավերևից, ինչը դրսևորվում է նախ՝ ոչ կոմպետենտ վարչապետի հիվանդագին դրսևորումներով, հիվանդագին հրահանգներով ու ելույթներով: Այսինքն, պետք է ոչ թե լավ աշխատել, այլ վերականգնել կառավարման համակարգը: Վերականգնման խնդիր կա, և, բնականաբար, այստեղ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի: Իր՝ պատահական փողոցից հայտնված թիմը նույնպես անելիք չունի: Ավելին, նրանք դրվագ առ դրվագ պետք է պատժվեն, և այս ամենը վերլուծելու համար հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտություն կա: Նրանք պետք է ուսումնասիրեն, տեսնեն, թե ի՞նչն է ոչ կոմպետենտության արդյունքում եղել, ինչը՝ անգամ հատուկ»,նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս օրերին իմքայլականների կողմից դրսևորվող վարքագծին, Ազգային ժողովում նրանց պահվածքին, քաղաքագետը նկատեց, որ դա դուրս է քաղաքական տիրույթից և առաջին հերթին հոգեբանների քննարկման տիրույթում է: «Նրանք շատ լավ կբացատրեն պատճառները: Երբ կա մեղքի զգացում և անվտանգության խնդիր, մարդն անընդհատ փորձում է արդարանալ, նաև ինքնապաշտպանական բնազդներն են աշխատում. վախի մթնոլորտ, որտեղ նրանք հայտնվել են, մեղքի բարդույթ, որն արդեն ամբողջ կյանքում իրենց հետ է լինելու… Անվտանգության խնդիրը, մեղքից պատասխանատվությունն ուրիշների վրա գցելը, արդարանալու պահանջը նրանց ստիպում է կա՛մ անընդհատ խոսել, կա՛մ մատ թափ տալ, կա՛մ արդարանալ, կա՛մ էլ մեղավորներ փնտրել»,-շեշտեց Ս. Դանիել յանը: Իսկ հրաժարականները, ըստ նրա, պարզապես ինքնափրկության համար են:

«Այն մարդիկ, որոնք հրաժարական են տալիս, թեպետ ուշացած, բայց հեռավորություն պահելով Նիկոլ Փաշինյանից՝ այդպիսով փորձում են իրենց փրկության հարցը լուծել: Ամբողջ երկուսուկես տարվա ընթացքում այդ մարդիկ լռում էին՝ տեսնելով այդ ամենը, ինչ կատարվում է: Ելույթ չէին ունենում, հանրությանը չէին ներկայացնում իրական պատճառը: Հիմա արդեն, բնականաբար, ուշ է, և ամեն մեկը փորձում է իր դեմքը փրկել»,-ասաց նա: Այս պատկերի մեջ, ամեն դեպքում, Ստեփան Դանիել յանն առանձնացրեց դատական համակարգը, որը, ըստ նրա, միակն է, որ գոնե հիմա ուզում է պահել ինքնուրույնությունը:

Քաղաքագետի խոսքով, ընդհանուր առմամբ, մեզ մոտ առողջ մթնոլորտը վերականգնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան կառավարման համակարգի վերականգնումը: «Մինչև 2018թ. իշխանության գրավումը Հայաստանում անառողջ հանրային մթնոլորտ կար, իսկ արդեն 2018 թվականից հետո հետևողականորեն ու ծրագրավորված կերպով հանրային գիտակցության խաթարման ծրագիր է իրականացվել: Իսկ կառավարման վերականգնումը շատ արագ պետք է լինի, ինչը, այսպես կոչված, գործող վարչապետի ղեկավարությամբ անհնար է. նա պետք է դատարանի առաջ կանգնի:

Մենք տեսանք, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեր հասարակությունը շատ կարևոր հատկանիշներ ցույց տվեց: Հասարակությունն ինքնակազմակերպվեց, ձևավորվեցին խմբեր, որոնք զինվորներին ուտելիք էին տանում, ու դեռ ձևավորվում են խմբեր, որոնք փախստականներին օգնություն են տրամադրում: Այսինքն, պետության բացակայության պայմաններում ժողովուրդն ինքնակազմակերպված էր:

Կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են ի հայտ եկել, որոնք կարողացել են շատ հարցեր կազմակերպել: Նրանք իրենց որպես ունակ մարդիկ են դրսևորել: Ըստ իս՝ ինքնակազմակերպված խմբերը նույնպես պետք է ներգրավվեն կառավարման համակարգում»: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ հասարակության պառակտման փորձերը շատ դեպքերում ևս հատուկ ծրագրավորված կերպով են իրականացվել: «Այդ պառակտումը կոորդինացնողները նույնպես պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ «ֆեյքերի ֆաբրիկաները», դրանց կուրատորները, դրանք ֆինանսավորողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա պակաս հանցագործություն չէր, քան պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ամենաթողությունը: Պատերազմի ամենադաժան փուլերում ևս հանրությունը զբաղված էր իրար մեղադրելով ու փոխադարձ ատելությամբ: Այդ ամենը կազմակերպողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի այդ, կարծում եմ, շատ դեպքերում շատ բաներ հատուկ են ավել: Մինչև պատերազմը կային հայեր, ինչպես նաև օտարերկրացիներ, ովքեր փորձում էին ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Պետք է բացահայտել, թե ինչո՞ւ են տնտեսական ծրագրերը հատուկ ձևով խափանվում կամ, օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ կառավարության մի շարք անդամներ հրաժարվել այն միջազգային կառույցների հումանիտար օգնություններից, որոնց առումով առաջարկ է եղել»,-ընդգծեց Ս. Դանիել յանը: Վերջում անդրադառնալով պատերազմի տարածաշրջանային բնույթին ու հետևանքներին՝ քաղաքագետը նշեց. «Պատերազմը սկսվել էր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնելու համար, ինչը շատ հեռուն գնացող հետևանքներ պետք է ունենար: Աշխարհաքաղաքական փոփոխությունը եղավ:

Հիմա աշխարհաքաղաքական տարբեր կոնտրոնների միջև է պայքար գնում: Կարծում եմ՝ նախնական ծրագիրն այն էր, որ Արցախյան հարցը պետք է վերջնականապես լուծվեր ու լուծվեր «Արցախը՝ Ադրբեջանի կազմում», հետո պետք է սկսվեր Թուրքիա-Ադրբեջան միավորման խնդիրը (միավորման ձևերն էական չեն), որից հետո պետք է սկսվեր «Մեծ Թուրանի» ծրագիրը, որի հետևում կային շատ լուրջ ու հզոր համաշխարհային ուժեր: Հաջորդ փուլում Իրանի մասնատում, մյուս փուլում արդեն Միջին Ասիա, այստեղ էլ խնդիրներ պետք է ստեղծվեին Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ: Այսպիսի մի գլոբալ ծրագիր էր գնում: Հիմա Ռուսաստանը ինչ-որ առումով իր խնդիրները լուծեց, փորձեց իր ազդեցությունն ուժեղացնել:

Իրանում ևս ծայրահեղ անհանգստություն ենք տեսնում, որը բացահայտ կերպով չդրսևորվեց, բայց դա ակնհայտ էր: Մեծ հաշվով, սա է եղել: Հիմա մեր մասով հարցը հետևյալն է. Հայաստանի կառավարությունը և վարչապետը որքանո՞վ են դա գիտակցել, որքանո՞վ չեն գիտակցել և որքանո՞վ են դրա մասնակից եղել: Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2018 թ. իշխանափոխությունը հենց այդ համատեքստում՝ որպես միջազգային այդ մեծ ծրագրի մի հատված պետք է դիտարկենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրել
Ամենադիտված