Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Կողմնորոշվեք՝ չեք ձախողվել ու շոու եք անո՞ւմ, թե՞ ձախողվել եք, բայց չեք ընդունում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին շատ է շրջանառվում այն թեզը, թե Արցախյան պատերազմում հրադադարի ծանր պայմաններով փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետևանք էր։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ այս թեզի շրջանառությունը պարտության մեղքը միայն զինված ուժերի վրա գցելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ ասած՝ ինչքան հնարավոր է՝ պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից և դնել զինված ուժերի վրա։ Եվ պատահական չէ, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը օրերս հայտարարել է. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում:Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Եթե, ինչպես արտգործնախարարն է հայտարարում, դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ապա այդ դեպքում պետք է որ դիվանագիտական ձեռքբերումներ ունեցած լինեինք, իսկ ո՞ւր են այդ դիվանագիտական ձեռքբերումները, որ ոչ մեկս չենք տեսնում։ Նկատի ունենանք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթաց է տեղի ունեցել։ Ըստ այդմ, եղել են խնդրի կարգավորման տարբեր առաջարկներ՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետության և այլն։ Բայց ակնհայտ է, որ թեկուզ վատ բանակցություններն ավելի նախընտրելի են, քան պատերազմը։ Այդ դեպքում պատերազմն ինչո՞ւ սկսվեց, եթե բանակցային գործընթացն ընթանում էր իր հունով։ Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր։

Այնպես չէ, որ Ալիևը առաջին անգամ էր Արցախին սպառնում պատերազմով։ Վերջինս տարիներ շարունակ խոսում էր խնդրի ռազմական լուծման մասին, բայց եղել են դեպքեր, երբ նա նույնիսկ խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սակայն Փաշինյանը իշխանության գալուց հետո չկարողացավ ճկուն մոտեցում որդեգրել բանակցային հարթակում ու անգամ տարբեր պատճառաբանություններով սկսեց տորպեդահարել բանակցային գործընթացը։ Օրինակ՝ նա հայտարարում էր, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, ուստի մանդատ չունի բանակցելու: Այսպիսի մոտեցումները շատ արագ տանում էին դեպի բանակցային փակուղի։ Իսկ այդպիսի հանգրվանի հասնելու հարցում մեծապես շահագրգռված էր Ադրբեջանը, քանի որ փակուղային իրավիճակը Ալիևին պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք կտար։

Եվ հատկանշական է, որ Արցախյան բանակցային գործընթացը սերտորեն կապված է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատանք տաներ համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ փոխգործակցությունը և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք թույլ չտային Ադրբեջանին ագրեսիայի դիմել։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս երկուսուկես տարվա ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանը պասիվ և կրավորական դիրքորոշում որդեգրեց՝ ավելի շատ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների և ինտրիգների վրա։ Դրա արդյունքում է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գնալով սառեցին։

Լավ, եթե պատերազմի սկսվելը դիվանագիտական ճանապարհով չեղավ կանխել, կարելի էր դիվանագիտական գործիքակազմն օգտագործել գոնե պատերազմի ընթացքում առավել նվազ կորուստներով պատերազմից դուրս գալու համար, մանավանդ որ Գլխավոր շտաբը շատ հոռետեսական գնահատական էր տվել ռազմական գործողություններում բեկում մտցնելու մեր շանսերի վերաբերյալ։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում հայկական կողմին արվել էին տվ յալ իրավիճակի համար ձեռնտու հրադադարի առաջարկներ, ՌԴ նախագահն էլ վերջերս խոսեց այդ մասին։ Սակայն մեր դիվանագիտությունն ընդունակ չէր սթափ վերլուծել իրավիճակը, և արդյունքում հասանք նրան, որ մեզ ուղղակի թելադրեցին հրադադարի պայմանները։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ խոշոր դիվանագիտական ձախողում։

Եվ ցավալին այն է, որ նորանշանակ արտգործնախարարը, փոխանակ փորձի դասեր քաղել, եզրակացություններ անել տեղի ունեցածից և թարմ շունչ մտցնել դիվանագիտության մեջ, փորձում է արդարացնել դիվանագիտական ձախողումները։ Հ.Գ.-Ի դեպ, կա նաև հարցի մյուս կողմը, եթե դիվանագիտական ձախողում չի եղել, ինչո՞ւ փոխվեց ԱԳ նախարարը. այս հարցը նորանշանակ նախարարն իրեն նշանակողին տվե՞լ է արդյոք: Թե՞ փաստացի Արա Այվազյանն էլ է համոզված, որ Փաշինյանի՝ այս օրերի կադրային փոփոխությունները պարզապես թոզփչոցի են, շոու..․

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ Հայաստան
Ամենադիտված