Օրենք մատնանշողը՝ ապօրինի լուծման կողմնակից
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Կառավարության դիմաց ամեն հինգշաթի հավաքվում են քաղաքացիներ տարբեր հարցերի շուրջ իրենց բողոքն արտահայտելու համար:
Լրատվականներից մեկը տեղադրել էր հավաքվածերի հետ զրույցի տեսագրություն, որտեղ մարդիկ ասում էին, որ կառավարությունն ու իշխանություններն այս ընթացքում չունեցան այնքան խոհեմություն, որ գոնե իրենց ցանկալի «այո»-ն կորզելու համար լուծում տային իրենց խնդիրներին։
Այսինքն ինչ է նշանակում խոհեմ չեղան, որ «ԱՅՈ» կորզեն: Եթե լուծվեին, դիցուք Տերյանի բնակիչների խնդիրները, նրանք գնալու էին ԱՅՈ քվեարկեի՞ն: Կարծում եմ, մեր երկրում իրավիճակ չի փոխվի անյքան ժամանակ, քանի դեռ բոլորը շարժվում են անձնական շահից ելնելով: Այո, պետք է անհապաղ խնդիրներին լուծում տալ, բայց ինչու՞ են հավաքվածներն առաջրկում են դա անել բարտերային փոխանակությամբ՝ այն էլ ընտրություններին «ԱՅՈ» ասելու դիմաց:
Այսինք ի՞նչ է ստացվում, պետական կառույցների դիմաց օրենքով շարժվելու կոչեր անողներն ու օրենք մատնանշողներն առաջարկում են լուծումներ, որոնք դուրս են օրենքի սահմաններից:
Նման կերպ մտածողներն ինչո՞վ են տարբվում, դիցուք 5000 դրամ վերցնողներից: Նույն երևույթն է, եթե այն դեպքում մարդիկ գումար են պահանջում իշխանության օգտին քվեարկելու համար, այս դեպքում առաջարկում են լուծում տալ խնդրին: Տղերք այ սրանից է, որ «խիարը թարս է բուսնում»: Մարդիկ ակնհայտ ընտրակաշառք են ուզում:
Կարծում եմ, որ քանի դեռ մեր երկրում հասարակության շրջանում գերակշռում են նման մոտեցումները, գլոբալ փոփոխություն սպասելն անիմաստ է և քանի դեռ ընտրող-իշխանություն հարաբերություններում առկա է բարտերային համագործակցությունը, չպետք է խոսել ընտրություններ կեղծելուց: