Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան


«Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյու­նից կտրված մի­ֆերն ու սպա­սում­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպասումների պարագայում տնտեսական էական ծրագրեր չեն կազմվում ու չեն կառուցվում, որովհետև բիզնեսը կայունություն է սիրում, իսկ այդ կայունության երաշխիքը դեռևս ոչ ոք մեզ չի տվել: Այս կարծիքին է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Մենք կարող ենք փակել մեր աչքերը, կտրել մեզ իրականությունից ու այդ կտրված իրականության մեջ փորձել մի քանի դրական բան տեսնել, դրանից ելնելով ծրագրեր մշակել, բայց նաև այլ բան պետք է գիտակցենք. եթե մեզ հաջողվում է մեր աչքերը փակել և չտեսնել այն, ինչ կատարվում է, կողքիններին դա չի հաջողվելու: Ինչու եմ սա շեշտում, որովհետև տնտեսության մասին կարելի է խոսել ու մտածել, երբ կա հստակ կայուն վիճակ: Հակառակ պարագայում կարճաժամկետ կտրվածքով ըստ օրվա պահանջարկի է առաջարկ լինելու, և խորը տնտեսական ծրագրերը հիմնված են լինելու «կամ/կամ»-երի, «եթե սա լինի, սա կանենք»-ի վրա:

Օրինակ՝ երբ մտածում ենք թուրքական ապրանքների ներմուծումն առնվազն վեց ամսով արգելելու մասին, այդ ապրանքների բացը լրացնելու երկու տարբերակ ունենք՝ առաջին՝ տեղական արտադրանքով, երկրորդ՝ այլ երկրում համարժեք արտադրանքով: Այնպես որ, պետությունն էլ պետք է հասկանա, որ ինքն իր մոլորության միջից ու միֆերից պետք է դուրս գա: Մեր ամեն ինչը կտրված է իրականությունից, որովհետև այս պահին ծայրագույն վիճակ կա նաև բարոյահոգեբանական տեսանկյունից, որից դուրս գալու համար որևէ քայլ չի ձեռնարկվում, իսկ այդ քայլերի բացակայությունն օր օրի ավելի է խորացնում բարոյահոգեբանական ճգնաժամը»,-ասաց նա: Բ. Պիպոյանը շեշտեց, որ միայն «քովիդով» պայմանավորված մոտ 10 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսվում:

«Բայց ունեցանք պատերազմ, որն իր հետ բազմաթիվ ծախսեր է բերել, որոնք արվել են կամ դեռ պետք է արվեն: Պատերազմից հետո նաև սոցիալ-առողջապահական ծանրագույն վիճակ ունենք և պարտավոր ենք թե՛ օրենքով, թե՛ բարոյապես բոլոր գումարները փոխհատուցել: Սա մեծացնում է ծախսերը, որոնք, այնուամենայնիվ, պարտադիր պետք է իրականացնել: Բացի այդ, տեղական շուկայում գյուղատնտեսականից մինչև վերամշակում անցած ապրանքների մասով Արցախի արտադրանքը որոշակի տեսակարար կշիռ ուներ»,նշեց նա՝ ընդգծելով, որ այդ ապրանքների այլընտրանքները ևս պետք է գտնվեն: Անդրադառնալով տնտեսության մեջ առկա որոշակի միտումներին՝ նա մատնանշեց հատկապես իրատեսական ծրագրերի անհրաժեշտության մասին. «Որոշակի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար արձանագրված գնաճ կա: Հիմնական անհրաժեշտության ապրանքների մեջ մի ստվար զանգված կա, որը չի թանկացել:

Ինչ վերաբերում է փոխարժեքների տատանումներին, ապա կան մարդիկ, ովքեր մոլորություն են ստեղծում՝ ասելով, թե դրամի արժեզրկումը, դոլարի արժևորումը մեր արտահանողների համար լավ կարող է լինել: Տրամաբանություն կա ասվածի մեջ, բայց պետք է հասկանանք, թե երբանի՞ց դարձանք արտահանող երկիր: Մյուս հանգամանքն էլ դիտարկենք. ճանապարհների՝ այսօր առկա վիճակում խոսել արտահանման մասին, նշանակում է՝ բոլորին միտումնավոր կտրել իրականությունից կամ կտրված լինել իրականությունից: Դոլարի արժևորումն ու դրամի արժեզրկումն այս փուլում մեր երկրի համար միայն բացասական ազդեցություն են ունենալու և ունենում են»: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից լայն հնարավորություններ ունենալու մասին հայտարարություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մի կողմից՝ հայտարարվում է փախստականների վերադարձի մասին, նաև ասվում, որ բոլորը գնալու են ապրեն իրենց տներում, բայց այդ ամենին զուգահեռ հայերը լքում ու դուրս են գալիս իրենց տներից:

Բայց փաստացի առկա իրավիճակին է պետք նայել, հետո խոսել: Ռեալ բիզնեսով զբաղվող մարդուն լսեք, թե ինչ են ասում նրանք: Օրինակ՝ ոչ թե որպես նախարար, այլ երեկ որպես գործարար՝ նույն էկոնոմիկայի նախարարը Ադրբեջան ապրանք արտահանելու համար ներդրում անելո՞ւ է, թե ոչ: Այն օրը, երբ հայկական ծխախոտի առաջին խմբաքանակը կվաճառվի Ադրբեջանի խանութներում, այդ ժամանակ կմտածենք հնարավորությունների մասին, իսկ այս պահին պետք է մտածենք վտանգների մասին, որ իրենք կարող են մտնել մեր շուկա: Այսինքն, ոչ թե շուկաները բաց են լինելու, այլ մեր շուկան կարող է բաց լինել իրենց համար, իսկ իրենցը փակ մնալ մեզ համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Ամենադիտված