Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


«Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ աճի, այդ­պես չի լի­նում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ե՛վ որպես պետություն, և՛ որպես հասարակություն մեր պատմության բարդագույն շրջանն ենք ապրում։ Հոգեբան Իրինա Ծատուրյանն անմիջապես արձագանքում է այս ձևակերպմանը՝ կարծո՞ւմ եք, որ մենք պետություն ունենք։ «Այս օրերին հասկանում ենք՝ պատրանք էր, որ պետություն ունենք։ Օրհասական պահերին ենք դա զգում։ Բոլորիս համար շատ դժվար պահ է։ Մենք կորցրեցինք անվտանգության զգացումը։ Որքա՞ն շուտ կհաղթահարենք այս վիճակը։ Որքա՞ն ոգեղեն կլինենք յուրաքանչյուրս։ Մարդիկ կային, որոնք ընդամենը երկու տարի առաջ իրար հետ առճակատման էին գնում՝ ասելով, թե «դու սխալ ես, ես՝ ճիշտ»։ Հիմա ինձ մոտ մի հարց է ծագում՝ մի՞շտ ենք իրար այսքան ատել։ Ատելությունը գերագույն մեղք է։

Գոյություն ունի կապ հիվանդության և մեղքի միջև։ Ի վերջո, մեր բոլոր հիվանդությունները գալիս են գործած մեղքերից։ Հաճախ նաև մեղքեր ենք գործում՝ այդ մասին անգամ չգիտակցելով։ Մենք հիմա գտնվում ենք ակնհայտ ատելության դաշտում։ Ես դեռ երկու տարի առաջ էի խոսում այն մասին, թե ինչ ատելություն են տարածում Փաշինյանի կողմնակիցները։ Չէր կարելի այդպես վարվել, ընդամենը 2,5 միլիոն մարդ ենք, բոլորին իրար դեմ հանեցին։ Եվ այս պայմաններում խոսում ենք հասարակության վերականգնման մասին։ Բայց մինչև այս ատելությունը չանցնի, վերականգնում չի լինի։ Ոչ միայն ատելությունը պետք է մաքրվի մեր ներսից, այլ ցանկացած դեստրուկտիվ էմոցիա պետք է վերանա, ուղղակի հիմա ամենաշատը ատելությունն է։ Ողբը, վիշտը, ատելությունը, ուրախությունից հեռանալը, սիրել մոռանալը... եթե այս ամենը կա մեր ներսում, էլ ինչի՞ հիման վրա պետք է վերականգնվենք, մենք ռոբոտ չենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը։

Նշում է՝ եղավ այն, ինչ եղավ, անցյալը փոխել չենք կարող։ «Մենք հիմա շատ ծանր վիճակում ենք: Իբրև թե բուժված մեր վերքերը, արի ու տես, որ բացվեցին և հիմա շատ ավելի ծանր են, քան այն ժամանակ։ Մեր պապերին պատճառված վերքերն արդեն մշուշի մեջ էին: Կոմիտասը մնաց ազգային հերոս, շշմելու անձ, որն ունեցավ հոգեկան խանգարում, բայց այդպես էլ չվերականգնվեց և մահացավ Ֆրանսիայում։ Հիմա մենք մեզ այնպես պետք է պահենք, որ Կոմիտասի կենսագրությունը չկրկնենք։ Իհարկե, չմոռանանք, որ Կոմիտասը խիստ բարոյական մարդ էր, դրա համար էլ այդքան ծանր տարավ ազգային ողբերգությունը»,-նշում է մեր զրուցակիցը: Հոգեբանը կարծում է՝ այս օրերին մեր ազգը նման է մեկին, որն ունի գլխուղեղի ուռուցք, և այն պետք է հեռացնել։ «Այդ ուռուցքները շատ դժվար են վիրահատության ենթարկվում, որովհետև մեկ միլիմետրի անզգույշ շարժում և դու կարող ես դիպչել ամենակարևոր կենտրոնին։ Նույնը հիմա մեր հետ է կատարվում։

Մենք ունեցել ենք բարդ շրջաններ, բայց այսպիսի իրավիճակում երևի չենք եղել։ Կամ էլ եղել ենք 1915 թվականին, բայց ժամանակի ընթացքում մոռացել ենք, հաշտվել դրա հետ։ Ի դեպ, մի բան է, երբ լսում ես պատմություններ, թե ինչպես են գաղթել մարդիկ, փրկել մագաղաթները, բայց այլ բան է, երբ ինքդ դրա մեջ ես, վերապրում ես։ Փաստն այն է, որ այն, ինչ եղավ, փոխել չենք կարող։ Պատմությունը պարույրաձև է զարգանում, մեկ ամիս առաջ ունեինք հնարավորություն, որ իրադարձություններն այլ կերպ ընթանային, բայց մենք այդ հնարավորությունը կորցրեցինք, հիմա պարույրը շարունակում է պտտվել, այս պահին պետք է սկսենք դարմանել մեր վերքերը, գտնենք մեր բոլոր երեխաներին, հուղարկավորենք, եթե չգտնենք, մի ընդհանուր հուշակոթող լինի, որտեղ հարգանքի տուրք կմատուցենք նրանց հիշատակին:

Հետո արդեն հասկանանք, թե մեզանից որ մեկն ինչ չարեց, որ եկանք ու հասանք այս օրին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ անընդհատ մեղավորներ ենք փնտրում։ Ցանում ենք ցորենը և ուզում ենք՝ դրա տեղում խնձորի ծառ աճի, այդպես չի լինում։ Ցորեն է աճելու։ Կամ էլ չենք մշակում ծառը, հետո տեսնում ենք շուրջբոլորը մոլախոտ է աճել։ Ինչո՞ւ ենք զարմանում։ Ամեն մեկս պետք է իր ներսը մաքրի»,-ընդգծում է Ծատուրյանը Հավելում է՝ հաճախ ենք լսում, երբ ասում են՝ կոտրվել է մեր պետության և ազգի ողնաշարը: «Ողնաշարը չի կոտրվում։ Պետք է հասկանալ, որ այն ընդամենը վնասվել է։ Պետք է ուշքի գալ։ Հասկանալ, թե որոնք են եղել մեր սխալները ու առաջ շարժվել, որովհետև այլ տարբերակ չունենք»,-եզրափակում է հոգեբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում
Ամենադիտված