Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Սա Ադրբեջանի վե՞րջն է. The National Interest (ԱՄՆ)

Ուշադրության կենտրոնում

Ադրբեջանցիները նոյեմբերի 10-ը նշում են որպես ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր: Բայց երբ հաղթանակի արբեցուցիչ զգացումը մնա անցյալում, նրանք կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության ավարտի սկիզբն է: Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց հրադադարի հաստատմանը 2020թ. նոյեմբերի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակ տոնելու պատճառներ ուներ: Նա վերադարձրեց այն տարածքները, որոնք կորցրել էր իր հայրը՝ Ադրբեջանի նախկին նախագահը, առաջին ղարաբաղյան պատերազմի ավարտին: Նա հիմարացրեց ԱՄՆ-ին՝ խոստանալով գործել դիվանագիտական ​​ճանապարհով և դրա դիմաց ստանալով կանխիկ և ռազմական օգնություն, բայց հանկարծ սկսեց հարձակումը՝ բռնի ուժով հասնելով ավելիին, քան կտար իրեն դիվանագիտությունը: Նա նաև ամրապնդեց իր իսկ իշխանությունը: Ցույց տալով, որ հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը, Ալիևն այժմ հաստատ ակնկալում է, որ նրանք կօգնեն իրեն պահպանել իշխանությունը Ադրբեջանում ցանկացած նշանակալի անկարգությունների դեպքում, քանի որ Պուտինը ջանք չէր խնայում Սիրիայում Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար, նա այնտեղ չի դավաճանել նախագահ Բաշար ալ-Ասադին: Հայաստանը պարտվեց պատերազմում, իսկ Ալիևը շահեց այն: Բայց Ադրբեջանը նույնպես պարտվեց: Այժմ Ադրբեջանի դրոշները ծածանվում են Շուշիում և Քարվաճառում, սակայն Ադրբեջանն իր անկախությամբ ստիպված է լինելու վճարել Ալիևի հաղթանակի համար: Որպեսզի ամրապնդի իր անձնական իշխանությունը և երաշխավորի դրա փոխանցումը կնոջն ու որդուն, Ալիևը վաճառեց Ադրբեջանի ինքնիշխանությունը: Այժմ Ադրբեջանում ռուսական զորքեր կան: Տեսականորեն և գործնականում դրանք ապահովում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կատարումը: Այնուամենայնիվ, ռուսական զորքերի վերադարձը տարածաշրջան համահունչ է Պուտինի վաղեմի նպատակին, որը կարծես ցանկանում է աստիճանաբար վերադարձնել իր կառավարման տակ գտնվող նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Հավանաբար Ալիևը իրեն վստահ էր զգում՝ համաձայնելով ռուսական զորքերի ներդրմանը, քանի որ դրանք ամրապնդում են այն հաղթանակները, որոնք նա և թուրքերը տարան պատերազմի ընթացքում: Բայց Ալիևը մոռացել է, որ ռուսական զորքերը արագ են մուտք գործում, սակայն հազվադեպ են հեռանում: Թուրքերը նույնպես դժվար թե հեռանան Ադրբեջանից: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն ու հարակից ադրբեջանական շրջաններն էին, որոնք գրավել էր Հայաստանը 1988-1994 թվականների մարտերի ընթացքում: Բայց Թուրքիան այլ դրդապատճառներ ուներ: Էրդողանը և ռազմական մտավորական ղեկավարները, ինչպիսիք են Դողու Փերինչեքը, վաղուց արդեն պատրաստվում էին պանթուրքական կարգերի՝ ձգտելով մշակութային, տնտեսական և քաղաքական մերձեցման Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ: Երբ Անկարայի հյուրերը Էսենբոգա օդանավակայանից շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, ճանապարհին հանդիպում են մի նկարի, ուր պատկերված էին թուրքական բոլոր հանրապետությունների դրոշները՝ Ադրբեջանից դեպի Արևելյան Թուրքիստան: Որպես տեղեկություն. այսպես է կոչվում չինական ույղուրների տարածքը, ովքեր պայքարում են Չինաստանի հետ իրենց անկախության համար: Բայց Հայաստանը խառնվում է Էրդողանի շքեղ հավակնություններին, քանի որ նա (ինչպես Վրաստանը) տարածքային առումով բաժանում է Թուրքիան թուրքերի հանրապետություններից: Ըստ առկա տեղեկատվության՝ հրադադարի պայմանագիրը նախատեսում է միջանցք տրամադրել Թուրքիային հայկական տարածքով (չնայած դրա գործողության մեխանիզմը դեռ պարզ չէ): Թուրքիան նաև իր զինվորականներին կուղարկի թուրք-ռուսական համատեղ դիտարկման կենտրոն: Թուրքական հատուկ նշանակության ջոկատները տեղակայված են Բաքվում, իսկ թուրքական F-16 ինքնաթիռները մնում են Ադրբեջանի ավիաբազաներում: Ալիևը կարող է Էրդողանին դիտարկել որպես իր ընկեր, բայց ինքը՝ Էրդողանը, Ալիևին համարում է ընդամենը միջոց՝ իր իսկ նպատակներին հասնելու համար: Եվ վերջապես, կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան օգնեց նրանց տեղափոխել Ադրբեջան, և Ալիևը ողջունեց նրանց ներդրումը հաղթանակի մեջ (եկեք թողնենք այս հայտարարությունը հեղինակի խղճի վրա, փաստորեն, Ալիևը անընդհատ հերքում էր սիրիացի զինյալների, ինչպես նաև ընդհանրապես օտարերկրյա մարտիկների ներկայությունը ռազմի դաշտում), բայց նա դժվար թե կարողություն ունենա ստիպելու նրանց լքել երկիրը, նույնիսկ եթե ինքը ցանկանա: Թուրքիային հաջողվեց այս վարձկանների կրակն ուղղել հայերի ուղղությամբ: Նույն կերպ նա կկարողանա դրանք օգտագործել այն ադրբեջանցիների դեմ, ովքեր դեմ են թուրքական ծրագրերին: Ադրբեջանն առաջին անգամ անկախություն ձեռք բերեց 1918թ.-ին, բայց 23 ամիս հետո կորցրեց այն, քանի որ ռուսական զորքերը մտան Ադրբեջանի տարածք իրենց նավթի հարուստ պաշարներով (ինչպես տեքստում, ըստ էության, խորհրդային զորքերը 1920-ին միայն աջակցում էին Բաքվում սկսված աշխատավորների ապստամբությանը՝ Նարիման Նարիմանովի գլխավորությամբ, որոնց հուշարձանները դեռ կանգուն են Ադրբեջանում): Խորհրդային Միության փլուզումը երկրորդ հնարավորությունը տվեց ադրբեջանցիներին: 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախությունը, որը հետագայում հաստատվեց հանրաքվեով: Անկախության այս շրջանը տևեց շատ ավելի երկար, բայց վերջնական արդյունքը նույնն է. Ադրբեջանի տարածքում կան օտարերկրյա զորքեր, որոնք ենթակա են ոչ թե Բաքվին, այլ Մոսկվային և Անկարային: Ադրբեջանցիները կարող են նոյեմբերի 10-ը նշել այնքան, որքան իրենց դուր է գալիս՝ համարելով այս ամսաթիվը ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր:

Ավելին՝ այստեղ

Օգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում
Ամենադիտված