Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Օդում կախված վիճակ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳՆ նախարար Էդի Ռաման, բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստը, հայտարարել է, որ Արցախի հարցը լիարժեք կարգավորելու համար պետք է վերսկսել բանակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման մասին հաճախակի խոսում են համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հեղինակ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար հիշեցնում է, որ համաձայնագիրը արտացոլում է Մինսկի խմբի համանախագահների շրջանակում եղած պայմանավորվածությունները: Ըստ էության՝ Մոսկվան զարմանք է արտահայտում, թե ինչու են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դժգոհում, որ եղել են գործընթացից դուրս: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շոշափում են Արցախի կարգավիճակի, տեղահանվածների խնդրի և իրավունքների վերաբերող հարցեր, ինչը նշանակում է նաև Հադրութի, Շուշիի հարց, մի շարք այլ խնդիրներ:

Ակնառու է, որ այդ հանգամանքը դուրս է ռուսական կողմի նախաձեռնությամբ պայմանավորվածություններից, որ կնքվել են Ադրբեջանի հետ և որի ֆորմալ կողմ է եղել նաև Հայաստանը: Հայաստանը գոնե առայժմ չի շտապում էական և աշխույժ շեշտադրումներ անել այդ կապակցությամբ, ինչը ստեղծում է հակասական տպավորություն: Մի կողմից թվում է, որ հայկական շահերի մասին ավելի շատ են խոսում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, քան Երևանը, մյուս կողմից, սակայն, դուրս գա, թե ոչ, կան պատերազմից բխող օբյեկտիվ իրողություններ, և Երևանն այսօր պարտված, ամբողջապես ռուսական խնամքի տակ հայտնված կողմն է: Հետևաբար, Երևանը չի կարող անել հայտարարություններ կամ աշխույժ հարցադրումներ այնպիսի բովանդակությամբ, որի շոշափումը ներկայումս Մոսկվայի համար ցանկալի չէ:

Կդառնա՞ ցանկալի հետագայում: Անհավանական չէ, որովհետև այստեղ արդեն հարցը ստանում է բազմերանգ բնույթ: Առայժմ, սակայն, Մոսկվան ունի արցախյան գոտում ամրապնդվելու, նաև Ադրբեջանի հետ աշխատանքի ուղղություններ, որոնք, ի դեպ, նաև Հայաստանի համար են կարևոր: Բանն այն է, որ այժմ Երևանին էլ պետք է ժամանակ: Կա լուծելու առնվազն երկու էական հարց: Արագ ապահովել ռազմագերիների վերադարձ, և այդ հարցում անհրաժեշտ է չտալ ավելորդ լարվածության առիթ, մի կողմից, իհարկե, չպետք է կախել գլուխը Բաքվի հանդուգն ու ցինիկ դրսևորումների առաջ, մյուս կողմից, սակայն, ներկայումս պետք է գերական լինի մեր տղաներին հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու հարցը լուծելը: Մյուս հանգամանքը, անշուշտ, պաշտպանական նոր դիրքավորումների, ինժեներական նվազագույն ենթակառուցվածքների հարցերը, հայկական անվտանգային համակարգի վերակազմակերպման առնվազն նախնական անհրաժեշտությունները հոգալը:

Այլ կերպ ասած, Երևանին ու Ստեփանակերտին օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելորդ լարվածությունից զերծ ժամանակ: Այստեղ գլխավոր դերակատարը Մոսկվան է, ըստ այդմ պետք է գործել Մոսկվայի հետ համահունչ ու համակարգված, դա է օբյեկտիվ իրողությունը, որ բխում է առկա տխուր պատկերից: Լուծելով նախնական այդ հրատապ խնդիրները, Երևանն արդեն պետք է ավելի համարձակ քայլեր անի գլուխը կախ վիճակից դուրս գալու և սուբյեկտիվության վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ իրավիճակը երկիմաստ է: Եթե, օրինակ, չեն լուծվում ռազմագերիների հետ կապված խնդիրները և կա ձգձգում, ապա այդ դեպքում Երևանն իր հերթին պետք է աշխուժանա, որովհետև իրավա-քաղաքական հարցադրումների հարցում աշխույժ, թե պասիվ լինելը, վերջին հաշվով, պետք է լինի միջոց՝ տղաների կյանքը պահպանելու և նրանց վերադարձը ապահովելու համար:

Ըստ այդմ, եթե պասիվ, լարվածություն չառաջացնող մարտավարությունն իբրև միջոց չաշխատի, եթե մյուս կողմերը, ամեն մեկն իր նկատառումից ելնելով, որոշակի շահարկեն Հայաստանի պասիվությունը, ապա բնականաբար պետք է պատրաստ լինել արագորեն այլ՝ ակտիվ միջոցի անցնելու համար:

 

Անի Ավագյան

 Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված