Գեներալն ասեց, որ իմացել են, տղաները «զասադայի» մեջ են եղել, չեն գնացել, որ իրենց էլ չխփեն
Ուշադրության կենտրոնում34 անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ակցիա են անում Էջմիածնի զորամասի մոտ, որտեղ նրանց հետ զրուցում է զորամասի հրամանատարը:
Զինծառայողներից մեկի հարազատի խոսքերով, գեներալ լեյտենանտն ասել է, որ իմացել են՝ տղերքը «զասադի» մեջ են եղել, 3 ժամ «բոյ են տվել». «Ասում եմ, պարոն գեներալ լեյտենանտ, ինչի դու չգնացիր, ասում ա, որ գնար իրան էլ կխփեին:
18 տարեկան զինվորը գնացել է 11 հոգու փրկել ա, ինքը զոհվել է: Թոռս ավտոմատ է ուզում, որ գնա հոր հետ թուրքերին խփի, իսկ էս գեներալն ասում է, որ գնար, իրան կխփեին: Նման գեներալների պագոնը պետք է պոկել քցել զիբիլը»:
«Ինչ գեներալ, չոբան ա»,-հավելեց քաղաքացին:
Ավելին՝ այստեղ