Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Երկրաշարժ է տեղի ունեցել Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Վթար․ գազ չի լինի Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համար Թաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Իր անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան

Քաղաքականություն

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա:

Իշխանությունը լեգիտիմացնում է ագրեսիան

-Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան՝ վարձկանների ներգրավմամբ, մեկ ամիս անց էլ համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից, ինչի արդյունքում դեկտեմբերի 10-ին Բաքվում նկրտումներ հնչեցին Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ։ Ինչո՞վ բացատրել միջազգային հանրության լռությունը Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի առնչությամբ։

-Քսան տարի շարունակ հայկական դիվանագիտությունը, Մինսկի խմբի և դրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձևաչափում, լուծել է խնդիրը՝ հենվելով երեք հիմնարար սկզբունքների վրա, ներառյալ ինքնորոշման սկզբունքը։ Այդ սկզբունքի իրագործումը հայկական կողմերի գլխավոր նպատակն էր։ Ցավոք, ներկայիս իշխանությունների խորապես սխալ քաղաքականության արդյունքում Հայաստանը հեռացավ այդ գծից և խնդիրը վերածեց տարածքային վեճի։ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով իսկ մի կողմ դնելով 20 տարի շարունակ գործադրված դիվանագիտական բոլոր ջանքերն ու առաջընթացները։ Ալիևն օգտվեց իրավիճակից և, անտեսելով 1994թ. անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնցում Հայաստանը չի հիշատակվել որպես հակամարտության կողմ, պատերազմ սկսեց։ Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ իրականացվող ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար, և դրա մեղավորը ներկայիս իշխանությունների դիրքորոշումն է։

-Քաղաքակիրթ հանրությանը հայտնի է, որ դե յուրե Ադրբեջանը 1918թ.մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է: Այդ երկիրը հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ ժառանգությունից 1991թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական ակտի ընդունումովիսկ Ղարաբաղը (ընդ որում՝ նրա պատմական ողջ տարածքը, այլ ոչ միայն ԼՂԻՄ-ըադրբեջանական անկախ պետության մաս երբեք չի եղել…

-Միանգամայն իրավացի եք, սակայն Ադրբեջանը սկսեց ագրեսիան այն պատճառով, որ գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, դրա համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծեց նրանով, որ մի կողմ դրեց ինքնորոշման սկզբունքը և Ադրբեջանի հետ մտավ խայթոցների պատերազմի մեջ։ Փաշինյանն ասաց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ի պատասխան Ալիևը հայտարարեց. «Երևանը ադրբեջանական պատմական հող է», այդպիսով գործընթացից վերացավ կառուցողականությունը։ Միջազգային հանրության ներկայիս լռությունը շատ վտանգավոր է. չէ՞ որ խոսքը, հիշեցնեմ, ոչ միայն ահաբեկիչների ներգրավման, այլև Արցախի խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային պատերազմի մասին է, դա միջազգային հանցագործություն է։ Այդ խորապատկերին կրկնակի հանցագործություն է Նիկոլ Փաշինյանի լռությունը, որը պատերազմի ավարտից հետո մեկ ամիս շարունակ լռություն է պահպանում։ Նա Ադրբեջանի հասցեին ոչ մի խոսք չասաց, չնշեց, որ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը։ Խախտել է 1994թ. զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի պայմանները, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, ջնջել միջազգային հանրության բոլոր ջանքերը: Եզրահանգումը մեկն է. իր լռությամբ ու անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է ադրբեջանական ռազմա-ահաբեկչական ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։

«Մենք այսօր ունենք 2 խնդիր»

-Ավելին, իշխանության օրենսդիր մարմնի մակարդակով հայտարարություններ են հնչում Ադրբեջանի գործողություններին հավանություն տալու վերաբերյալ, օրինակ, գերիների և ռազմագերիների նկատմամբ իբր մարդասիրական վերաբերմունքի առնչությամբ։ Ինչպե՞ս կբնութագրեք այդ հայտարարությունները:

-Փաշինյանի խորհրդարանական թիմի անդամները հանդես եկան երկու դավաճանական հայտարարություններով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց գերիների և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին, մինչդեռ սոցցանցերը հեղեղված են ծեծի ու ծանակման, ստորացումների և գլխատումների համապատասխան կադրերով, իսկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, հայտարարեց ագրեսոր պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Դա ասվում է հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել մեր հայրենակիցներին, և երբ Սյունիքում ադրբեջանցի զինվորականներն իրենց հայեցողությամբ գծում են Հայաստանի սահմանները։

-Մեծամասնության խմբակցության պատգամավորներն ագրեսոր չեն համարում Ադրբեջանին, իսկ իրենց չեն համարում դավաճանի հանցակիցներ, որը թշնամուն հանձնեց տարածքները, իսկ հետո իր դավաճանությունը վերագրեց բանակի պարտությանը: Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդը հանդուրժի «Իմ քայլը» խմբակցության այդ նվաստացուցիչ դիրքորոշումը։

-Մենք այսօր ունենք 2 խնդիր. առաջինը Ադրբեջանն է, իսկ երկրորդը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը սպասարկում է ադրբեջանական ղեկավարության շահերը։ Ինչո՞վ բացատրել վարչապետի լռությունը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտման վերաբերյալ։ Ոչ մի խոսք խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ հետապնդող ֆոսֆորային ռմբակոծությունների մասին, ոչ մի խոսք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների կտտանքների ու նվաստացումների մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև՝ զանգվածային սպանությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կտտանքների և ծանակման համար: Դրա փոխարեն մենք լսում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները մեզ բռնակցում պարտադրելու մտադրության և Հայաստանին պատկանող տարածքների տեսքով դա փոխարինելու պատրաստակամության մասին։ Այսօր Հայաստանի ղեկին բացահայտ ադրբեջանամետ իշխանություն է, և այն վարում է բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ես չէի ասի, թե նա համամիտ է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը, ինչի վկայությունն են զանգվածային բողոքի ակցիաները…

-Փաշինյանի հրաժարական տալ չցանկանալը շատերը բացատրում են նրանով, որ դեռևս ավարտված չէ Սյունիքը հանձնելու դավաճանական ծրագիրը, և որ այդ ծրագրի իրականացումը սարերի հետևում չէ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կանխատեսումներին։

-Դատելով այն բանից, թե ադրբեջանցիներն ինչպես են իրենց պահում այնտեղ, անհանգստության լուրջ առիթ կա։ Հայկական տարածքում խորանալու հակառակորդի փորձերին դիմադրում են միայն տեղի իշխանությունն ու տեղի բնակչությունը։ Ուշադրություն դարձրեք. Փաշինյանը պատասխանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բոլոր ելույթներին, ՀՀԿ բոլոր հայտարարություններին, նա արձագանքում է բոլորին, բացի Ալիևից։ Վերջինս նրան ծաղրանքով անվանում է «հարբած խեղկատակ», ինչին ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իր շրջապատը չեն արձագանքում։

«Նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը»

-Արձագանքի բացակայությունը կարելի է բացատրել վախով. չէ՞ որ համարժեք պատասխանի դեպքում Ալիևը կարող է ինչ-ինչ տեղեկություններ հաղորդել Փաշինյանի մասին... Երրորդ նախագահի գրասենյակը հրաժարվեց մեկնաբանել Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը, իսկ դուք ի՞նչ կարող եք հավելել 5 միլիարդի մասին, որ կարող էին առաջարկել Փաշինյանին Ալիևի սխեմայով կապիտուլյացիայի դիմաց:

-Կարծում եմ, ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։ Սերժ Սարգսյանի և Փաշինյանի միջև տարբերությունն ակնհայտ է։ Առաջինը ազատագրեց հողը, հաղթանակ տարավ երկու պատերազմներում, երկրորդը տանուլ տվեց պատերազմը, տվեց 5 հազար զոհ և 10 հազար վիրավոր, հանձնեց տարածքներն ու ծնկի իջավ Ադրբեջանի առջև։ Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերն ու ապահովել անվտանգությունը, ուստի պետք է հեռանա։ Պետության ղեկին Փաշինյանի ու իր թիմի գտնվելու ամեն օրը սպառնալիք է մեր անվտանգությանը։ Բոլոր նրանք, ովքեր սատարում են Փաշինյանի ռեժիմին, ոչ միայն արդարացնում են Արցախի դեմ իրականացված ագրեսիան, այլև նպաստում Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի նոր ագրեսիային։

-Փաշինյանը չի հեռանում այն պատճառով, որ դեռ էլի ինչ-որ բան է պարտք իր արտաքին տերերին. համաձայնեք, նման քանակությամբ տարածքներ հնարավոր չէր հանձնել անտեղյակության կամ տգիտության պատճառով, այդպիսի ծավալը վկայում է նախապես ծրագրված դավաճանության մասին։ Նման մասշտաբի պարագայում սխալի մասին խոսք անգամ լինել չի կարողայստեղից եզրահանգում է բխում Սյունիքին սպառնացող վտանգի մասին, այնպես չէ՞։

-Համամիտ եմ. եթե նույնիսկ ենթադրենք, թե Ադրբեջանը պատերազմ է վարել իր տարածքում, ապա ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ի՞նչ կապ ունի Արևմտյան Ադրբեջանի ցամաքային սահմանը Նախիջևանի հետ, ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել դրան։ Ինչո՞ւ հանձնեց Հադրութն ու Շուշին, Մարտակերտի, Ասկերանի գյուղերը... Ես արդեն ասել եմ, որ նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը։ Նա հիմա էլ իր լռությամբ նույն ուղեգիծն է իրականացնում, չպատասխանելով Ալիևի հարձակումներին, չպաշտպանելով պետության շահերը... Փոխարենը վայրկենապես արձագանքում է ընդդիմադիր ուժերի բոլոր հայտարարություններին։ Ուզում եմ հատուկ ընդգծել. բոլոր նրանք, ովքեր այս օրերին նստած են տանը, իրենց անգործությամբ ու լռությամբ օժանդակում են հայկական տարածքների հանձնմանը։ Այո՛, այսօր վտանգված է Սյունիքը, այո՛, պետական կառույցների ներկայացուցիչների փոխարեն՝ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում են տեղի բնակիչներն ու ինքնակառավարման մարմինների անդամները։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը, որի միջով ծրագրվում է անցկացնել Մեծ Թուրանի ճանապարհը։ 2,5 տարի շարունակ ես խոսում եմ պանթուրքիզմի սպառնալիքի մասին, մինչև հիմա Լիլիթ Մակունցն ու իր նմանները պատասխանել են ինձ, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Իրականում ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց. ո՞վ է պատասխան տալու դրա համար։

«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԲարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԻրանն հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել ԱվիվըԱսիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղումՌուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Որոնք են 2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԵրկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված