Թուրքից աներես ազգ չկա աշխարհում
BlogՀայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում միայն ավիահարվածները բավարար չեն և ցամաքային գործողություն սկսելու անհրաժեշտության կա:
Ամբողջ պատմության ընթացքում սրանք այսպես են եղել, հայտարարել են մի բան, արել բացարձակապես այլ բան: Անցել են հարյուրավոր տարիներ, բայց թուրքը իր գործելաոճը չի փոխել:
«Իսլամական պետություն» պրոյեկտի համահեղինակներից մեկը Թուրքիան էր: Նա այսօր գնում է նրանց նավթը, որը ապահովում է ահաբեկիչների եկամուտների առյուծի բաժինը: Ահաբեկիչները իրենց զինվորական պարապմունքները անցակացնում են Թուրքիայի տարածքում: Կարճ ասած Թուրքիան ամեն կերպով ջրում է այդ մոլախոտը, որը օրեցօր աճելով դարձավ աշխարհի համար թիվ մեկ սպառնալիքը:
Ու այսքանից հետո դրանց արտգործնախարարը իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալ, թե ինչպե՞ս պայքարել ահաբեկիչների դեմ:
Համաձայնե՛ք` միայն թուրքն է ունակ նման մարտավարություն բանեցնելու: