Թող մեկը գնա ու տեսնի, թե Մեծամորի ու Գորիսի սառնարաններում դիակներն ինչ վիճակում են. Ամարյան
Ուշադրության կենտրոնում«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ գնահատմամբ` մերօրյա արցախյան պատերազմն ի սկզբանե դատապարտված էր պարտության:
– Դավաճանություն շատ է եղել: Նախնական այնպիսի թիվ են ասում, որի մասին մարդ նույնիսկ սարսափում է խոսել: Օրինակ` մեկին 40 մլն դոլար են տվել մեր ռազմակետերը, քարտեզները ցույց տալու համար, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ փողերի մասին է խոսքը: Մեր տղաների տեղերը ծախել են, ու ստացվում է, որ իզուր տեղը զոհվել են: Տղերքը լավ կռվել են, ամբողջ աշխարհն է ընդունում, որ մեր հրետանին այնքան դիպուկ էր խփում, որ ամենաուժեղն է համարվում, բայց մեր զինվորներից ոչինչ կախված չէր, իմանալով տեղերը` թուրքական «Բայրաքթարները» խփել են եւ խմբերով զոհվել են:
– Բայց մինչեւ այս պահը որեւէ անուն չկա հրապարակված, ում դավաճանության մեղադրանք են առաջադրել: Սա ինչո՞վ կբացատրեք:
Ավելին՝ այստեղ