Ռուս խաղաղապահներն Արցախում մոտ 5 հազար պայթուցիկ նյութ են վնասազերծել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի ինժեներական ստորաբաժանումներն Արցախում ավելի քան 156 հա տարածք են ականազերծել և վնասազերծել են մոտ 5 հազար պայթուցիկ նյութ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նյութը վերցրել ենք «ТАСС»-ից:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Արցախում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, մոտ 40 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 5 հազար պայթուցիկ նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ