Մալիշևան նշել է թոքերի համար ամենաօգտակար մթերքները
Ուշադրության կենտրոնումNewsarm.live-ը գրում է.
Բժշկական գիտությունների դոկտոր և հաղորդավարուհի Ելենա Մալիշևան «Жить здорово!» հաղորդման եթերում նշել է թոքերի համար ամենաօգտական մթերքները: Թողարկումը հրապարակված է YouTube-ում:
Թոքերի համար ամենաօգտակար մթերքների ցուցակում հայտնվել են բրոկկոլին, սկումբրիան և քրքումը: Հաղորդման ընթացքում նշել են, որ բրոկկոլին պարունակում է սուլֆորաֆան՝ միացություն, որը հակաուռուցքային ազդեցություն ունի: Բժիշկ Դմիտրի Շուբինը նշել է, որ 2018 թվականին Ճապոնիայում անցկացված հետազոտությունը ուղիղ կապ է գտել բրոկկոլիի օգտագործման և թոքերի քաղցկեղի ռիսկի նվազման միջև:
- Խաչածաղկավորները, մասնավորապես՝ բրոկկոլին, օգնում են հաղթահարել քաղցկեղը,- ասել է Շուբինը:
Ավելին՝ այստեղ