Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար


«Առաջին քայլը վարչապետ կոչվածի հեռանալն է, որը բոլորին մեղադրում է աթոռակռվի մեջ, բայց միակ աթոռակռիվ տվողն ինքն է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, մի կողմից՝ կա իշխանության հրաժարականի պահանջ, մյուս կողմից՝ իշխանություն, որն, ի դեմս իր ղեկավարի, ոչ միայն հրաժարական չի տվել, այլ կրկին հղում է անում ժողովրդին, խոսում ժողովրդի կամարտահայտության մասին: Իշխանության ներսում անգամ համոզմունք են հայտնում, որ քվե ունեն: Մինչ նկարագրված իրավիճակին անդրադառնալը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատում է. «Նախ՝ ինձ համար ամենազվարճալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որը խոսում է ժողովրդից, ընդամենը նախօրեին մի ամիս է պահանջել, որ հասկանա, թե ժողովուրդն ընդհանրապես ինչ բան է: Երբ հարցրել են՝ ո՞րն է ժողովուրդը, ի՞նչ է հասկանում ժողովուրդ ասելով, մի ամիս ժամանակ են խնդրել:

Իսկ այն, որ չի ուզում գնալ, անընդհատ ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, նաև քվեին են հղում անում, դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ պատահական են եկել, չգիտեն՝ ինչ է քաղաքականությունը, չգիտեն, թե ընդհանրապես ինչ է պետությունը: Այո, ընտրության ժամանակ քվե են ստացել, բայց չեն հասկանում, որ կտրուկ իրավիճակ է փոխվել, և այն փոխվել է ի վնաս բոլորի, այդ թվում՝ այդ քվեն տվողների: Քվե տվողներից շատերը զոհվել են, քվե տվողների ինչ-որ մասը կորցրել է իր երեխաներին, ինչ-որ մի մասը կորցրել է հայրենիք: Ընդհանուր առմամբ, այս պահին քվե տվողների մասին խոսելը ցինիզմի գագաթնակետն է»: Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, ոչ թե տպավորություն է, որ իշխանության համար ոչինչ չի եղել, այլ իրականում հենց այսպես էլ կա. «Հենց այդպես էլ ասում են՝ ոչինչ չի եղել, ու շարունակում են նույն տեմպերով հողեր հանձնել, տալ գերիներ՝ չզինված»:

Անդրադառնալով իշխանության տեսանելի պլաններին ու հարցին, թե իրենց սեփական սցենարները մշակելու հնարավորությունը որքանո՞վ ունեն, Կ. Քոչարյանը նախ նշեց, որ այդ հնարավորությունը չունեն: «Բայց, այնուամենայնիվ, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Իրենք փորձում են իրենց պլան Բ-ն փորձարկել, որպեսզի իրենց թիմից ինչ-որ մեկը, տվյալ դեպքում, պարզ է՝ Արարատ Միրզոյանը, վարչապետի աթոռին փոխարինի Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կշարունակի հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Խոսելով արդեն հենց Ն. Փաշինյանի՝ ցանկացած միջոցով և ամեն գնով վերարտադրվելու ցանկության մասին, ինչը դիտարկվում է թե՛ մամուլով, թե՛ վերլուծական շրջանակներում, մեր զրուցակիցը նշեց, որ Փաշինյանի կողմից այդ ցանկությունն ունենալու մասով վերապահում ունի: «Այսինքն, եթե անձամբ Նիկոլ Փաշինյանին մնա՝ ոչ, բայց թիմը, երևի թե, այո, ուզում է, որովհետև, այնուամենայնիվ, բանական մարդիկ այդ թիմում կան:

Իսկ Ն. Փաշինյանը ժամանակ է ձգում միայն մեկ բանի համար՝ գոնե ինչոր մեկից երաշխիքներ է ուզում, թե չէ ինքը շատ լավ գիտի, որ մնալու որևէ շանս չունի»: Կարեն Քոչարյանի խոսքով, մենք, փաստացի, հիմա գործ ունենք անիշխանության հետ. «ՀՀում 37 օր անիշխանություն, քաոս ու անտերություն է, որից բխող վտանգներին ականատես ենք լինում ամեն օր, երբ կորցնում ենք գյուղեր, ունենում ենք հարյուր անզեն գերեվարված տղաներ: Եվ սրանք «դեռ ծաղիկներն են»: Իսկ երբ իշխանությանը հարցնում ես՝ ի՞նչ է եղել, ասում են՝ դիմեք Արցախի պաշտպանության բանակին: Եղբա՛յր, եթե ես պետք է դիմեմ Արցախի ՊԲ-ին, բա ինչո՞ւ չթողեցիր Արցախի նախագահը ստորագրի այդ թուղթը, բա դու ի՞նչ կապ ունեիր այդ թղթի հետ: Եթե պետք է հղում անես Արցախի ՊԲին, բա դու ո՞վ ես այդտեղ:

Փաստացի՝ մեխի գլուխ: Ինքը հաստատում է, որ չունի իշխանություն: Իր ամեն քայլով, ամեն խոսքով հաստատում է, որ այս երկրում անտերություն է»: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու համար այս պահի ուղին հետևյալն է. «Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է, որը բոլորին մեղադրում է աթոռակռվի մեջ, բայց ոնց որ թե միակ աթոռակռիվ տվողն ինքն է: Կարծես թե իրեն դուր են եկել կառավարական ամառանոցները, մեքենաները, որոնք սպասարկում են իրեն և իր ընտանիքին: Ոնց որ թե դուր է եկել ցպահանջ ապրելը՝ իր ասած՝ ժողովրդի հաշվին: Իրեն երևի թվում էր, որ իշխանությունը միայն վայելքներն են»: Ինչ վերաբերում է հասարակական ընկալումներին, որտեղ, ամեն դեպքում, նաև արժեքային խնդիրներ կան, Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ այստեղ անելիք ունեն էլիտաները. «Ընդ որում, սա երկուսուկես տարվա խնդիր չէ: Սա շատ ավելի խորը ու երկարատև քայքայման խնդիր է, և անելիք ունեն բոլորը:

Ծնողն իր ընտանիքում անելիք ունի, աշխատողը՝ իր աշխատատեղում, անելիք ունի յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է հայ, ՀՀ քաղաքացի: Անելիք կա նաև ոչ որպես ՀՀ քաղաքացի, այսինքն, անելիք կա նաև Սփյուռքում՝ Սփյուռքի հետ վերականգնելու կամ, ընդհանրապես, հարաբերություններ կառուցելու իմաստով. երկար տարիներ Սփյուռքը պարզապես որպես կթու կով է դիտարկվել, ինչը, ի դեպ, շատ ավելի ծանր կերպով շարունակվեց այս իշխանության օրոք: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում այն Սփյուռքում, որը հիացմունքով էր ընդունում 2018 թվականի դեպքերը: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում պատերազմից հետո, երբ Սփյուռքում տեսնում են, թե ինչպես է պատերազմի համար ուղարկվածը List.am-ով վաճառվում: Մենք, մեծ հաշվով, ամեն տեղ անելիք ունենք: Գործը շատ շատ է լինելու: Ես ամենևին չեմ նախանձում այն մարդուն, ով պետք է գա ու իշխանությունը վերցնի: Եթե ես քաղաքական գործիչ լինեի, այս իրավիճակում իշխանություն չէի վերցնի, որովհետև անգամ մի քիչ կամիկաձեի տպավորություն է թողնում այն մարդը, որը իշխանությունը կվերցնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Oլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Ամենադիտված