Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Ադրբեջանական կողմը նոր պահանջ ունի Արցախից. Коммерсантъ

Ուշադրության կենտրոնում

Ռուս խաղաղապահները Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած միջադեպը կարգավորել են Բաքվի օգտին։ Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում։ Հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը․ Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ եղած շրջաններին, գրում է Коммерсантъ-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության վերադարձնելով դրա նախկին տեսքը։ Եթե դեկտեմբերի 13-ի քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ընդգրկված էին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ի՝ ուղղված տարբերակում դրանք նշված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ավելին՝ «պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծվել է խաղաղապահ առաքելության գոտին։ Այն նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գծից դուրս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Հադրութից ոչ հեռու գտնվող 2 գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողություններն ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև։ Իրավիճակի սրացումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում, այն հնչել է 2 կողմերից։
Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց դժգոհությամբ ակնարկեց, որ խաղաղապահները վաղուց պետք է հայտնվեին սրացման գոտում։ «Ինչու՞ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ տեղակայված չէին, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Իսկ երբ 2 գյուղերի շրջանում հայտնվեց խաղաղապահ զորակազմը, քննադատական հայտարարություններ եղան արդեն Բաքվից։ «Ռուս խաղաղապահների կողմից ներկայացված նոր քարտեզը միանգամայն անհասկանալի է»,- Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը՝ նկատի ունենալով այն տարբերակը, ըստ որի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ: «Խաղաղապահների գործունեությունը ամրագրված է միջազգային իրավունքով, և նրանք ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց վրա դրված պարտականությունների և պատասխանատվության շրջանակներից: Նրանց պատրաստած քարտեզն իրավական կամ քաղաքական հիմք չունի»։
«Այո, խաղաղապահների գործողությունների վերաբերյալ դժգոհություն եղել է, Коммерсант-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։ «Ադրբեջանում հանրությունն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 10-ի համաձայնագրի 4-րդ կետի վրա: Դրանում խոսվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մտցվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։
Երևանում և Ստեփանակերտում համաձայնագրի տեքստն այլ կերպ են մեկնաբանում։ Հայ պաշտոնյաներն այս թեման հրաժարվել են մեկնաբանել, բայց անանունության պայմանով զրույցներում հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի 4-րդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են հանձնվել մինչև դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մտնում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա այնտեղ, ըստ թերթի հայ զրուցակիցների, պետք է իրականացվի համաձայնագրի մեկ այլ կետ՝ առաջին կետը։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին լիակատար հրադադարից հետո «Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հետևաբար, Հադրութի մոտակայքում գտնվող դիրքերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի և աշխարհազորայինների վերահսկողության տակ։
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Коммерсантъ-ին հավաստիացրել է, որ նման մեկնաբանությունը սխալ է, և հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի ամբողջ տարածքից:
Ընդ որում, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, կարող է բացասաբար ընկալվել Երևանում, հավելել է աղբուրը:

Ավելին՝ այստեղ

Մսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում
Ամենադիտված