Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն


Տարօրինակ իրավիճակ ռուս խաղաղապահների շուրջ. աղմկոտ բացահայտում

Հասարակություն

«Մինչև հիմա անհասկանալի է, թե հայ զինվորականների վերջին խումբը, որ գերի ընկավ, ինչու հանձնվեցին։ Ինչպե՞ս կարող է զինված անձն ուղղակի հանձնվել։ Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչն է ստիպել նրանց չպայքարել», ասում է անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում տեղի ունեցածի կապակցությամբ: Երեկ հայ զինծառայողները, ըստ ՀՀ ՊՆ-ի, ռուս խաղաղապահների միջամտությամբ դուրս են եկել շրջափակումից, սակայն դեռ 7 տասնյակ հայ զինծառայողների ճակատագիրն անհայտ է:

Այդ գյուղերում հայկական ուժերը մարտի են բռնվել մինչեւ ռուս խաղաղապահների ժամանումը, որից հետո դրանք հանձնվել են, թեեւ ըստ եռակողմ հայտարարության՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են եղել: Հին Թաղերի գյուղապետն ասում է, որ «մենք 44 օր պահել ենք, կռվել ենք, մի քանի անգամ հարձակվել են այդ տարածքների վրա, վիրավորներ ենք տվել։ …Ռուս խաղաղապահները գնացել են, իրենց ձեռքով մեր պահած գյուղը հանձնել են թուրքերին»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե իրենք՝ ռուս խաղաղապահներն էլ են հայտնվել շրջափակման մեջ: Սակայն ՌԴ ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը, որն իսկապես զավեշտալի էր, եւ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ էր այդ մասին խոսել Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ, ռուս խաղաղապահների առնչությամբ երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հադրութի երկու գյուղերում օրերս մարտ է եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, հետո ռուս խաղաղապահները գնացել են դեպքի վայր։ «Ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով»։

Տարօրինակ բացատրություն է: Արմեն Մանվելյանն ասում է, թե «չեմ կարծում, որ ռուսները կմտնեն ռազմական բախման մեջ։ Փորձում են բանակցությունների միջոցով հարցը լուծել, բայց եթե բանակցություններով հարցը չի լուծվում, իր զորքերը հետ է քաշում», եւ այս պարագայում հայկական բնակավայրերը պետք է պաշտպանեն հայկական ստորաբաժանումները:

Ստացվում է, որ նրանք կամ այնպես են տեղակայվում, որ կաշկանդում են հայկական կողմի մարտական գործողությունները, կամ կա ինչ որ գաղտնի պայմանավորվածություն, որն էլ կատարում է հայկական կողմը:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ տարօրինակ հայտարարություն էլ է արել ռուս խաղաղապահների կապակցությամբ: Նա ասել է, որ Արցախում որոշ բնակավայրերում Ադրբեջանի կողմից տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևավորելու համար։ «Համենայնդեպս կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել։ Եվ այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում», ասել է նա, ավելացնելով, թե հայկական կողմը պատասխանատվությունից չի խուսափում։

Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ից չեն հերքել: Վարչապետի խոսքից պարզվում է, որ եռակողմ հայտարարությունից բացի կա առնվազն մեկ այլ փաստաթուղթ՝ խաղաղապահների մանդատի վերաբերյալ, որը Բաքուն չի ստորագրել: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղը հռչակելով Ադրբեջանի տարածք, ռուսներն այնտեղ կարող էին մուտք գործել Բաքվի համաձայնության պարագայում: Եթե չկա նման փաստաթուղթ, նշանակում է թե Բաքուն, թե Մոսկվան ազատ են իրենց գործողությունների եւ պատասխանատվության հարցում: Դա փոխադարձ բանավոր պայմանավորվածությա՞մբ է կատարվել, որն ըստ էության բխում է եռակողմ հայտարարության բնույթից, որն իրականում Հայաստանի դեմ ուղղված միակողմանի պարտավորություններով ռուս-թուրքական համաձայնություն է: Թե՞ ինչպես պնդում է վարչապետը՝ Բաքուն չի ստորագրել ռուս խաղաղապահներին Ղարաբաղից հեռացնելու օրակարգ ձեւավորելու համար: Համենայնդեպս, Հադրութի բնագծերից հայկական նահանջն ու հայերի գերեվարման շարունակվող պրակտիկան բազմաթիվ հարցեր են առաջացնում:

Կա՞ն այլ փաստաթղթեր եւս, եռակողմ հայտարարությունից բացի, որոնք, կարող է պարզվել:
lragir.am

Ավելին՝ այստեղ

Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւն
Ամենադիտված