Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Նիկոլի կրկեսն ու դառն իրականությունը

Թերևս շատերը կհիշեն հայտնի միտքը՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունեինք: Այսօր փաստացի վերածել ենք արնաշաղախ գժանոցի: Ի լրումն, արդեն մեկ ամսից էլ երկար ժամանակ՝ ամեն օր կապիտուլյացիայի ենթարկվող ու փոքրացող գժանոցի: Արդեն երկուսուկես տարի է այդ վիճակը:

Այն բանից հետո, ինչ «հին Հայաստանից» հոգնած, փողոցի արտահայտությամբ ասած՝ «դավադիտ եղած», բավականին ճարպկորեն տեխնոլոգիաների կիրառմամբ վուվուզելված ու «դմփ-դմփ-հու»-ացած բազմության ուսերի և գլխի վրա Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, այդ վիճակն է: Չեղավ այդ երկուսուկես տարվա մեջ մի շաբաթ-կիրակի, մի տոնական օր, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր скоморох-ային կազմից մեկնումեկը մարդկանց հանգիստը կամ կիրակին չհարամեն, մի աղմկարարություն չանեն, մի անհեթեթություն դուրս չտան, մի սկանդալ չմոգոնեն: Բայց դա էլ քիչ համարվեց երևի: Վարելով «նռնակով կապիկի» արտաքին ու նաև ներքին քաղաքականություն՝ Նիկոլ Փաշինյանի լակոտապետական ռեժիմը Հայաստանի, Արցախին գլխին պատերազմ բերեց ու մեր հազարավոր զինվորականների կյանքի գնով Հայրենիքի մի զգալի մասը հանձնեց թշնամուն: Հադրութը, Ակնան, Ջրակնը, Քարվաճառը, Բերձորը, Շուշին... Մի խոսքով, Արցախի գրեթե 80 տոկոսը տվեց թշնամուն, բայց սոսնձվել է Հայաստանի վարչապետի աթոռին ու հրաժարական չի տալիս:

Եթե մինչ այդ Հայաստանը նմանվում էր գժանոցի, արդեն ավելի քան մեկ ամիս արնաշաղախ գժանոց է: Այսօր արդեն Նոյեմբերի 9-ից՝ Փաշինյանի կողմից նվաստացուցիչ ու խայտառակ կապիտուլյացիայի թուղթն ստորագրելուց հետո, անցել է 1,5 ամիս: Մինչև օրս պաշտոնապես չի հայտարարվել պատերազմում զոհված մեր զինվորականների թիվը, չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները: Մինչև օրս պաշտոնապես չի հայտարարվել վիրավորված, այդ թվում՝ ծանր վիրավորված զինվորականների թիվը: Պաշտոնապես չի նշվել, թե մեր զինվորականներից քանի՞սն են համարվում անհայտ կորած: Նմանապես, անհասկանալի է, թե քանի՞ զինվորական է գերի ընկել:

Օրերս 44 ռազմագերի վերադարձվեց Հայաստան: Մի՞թե միայն այդ 44 գերիներն էին: Տեղյակ և գործնականում պետության փոխարեն ռազմագերիների հարցերով զբաղվողների խոսքերից դատելով՝ մեր ռազմագերիների թիվն ավելին է: Իբր դա քիչ էր, հիմա էլ, պարզվում է, նոր գերյալներ կան, ավելի քան 100 հայ զինվորական: Հադրութի շրջանի թերևս վերջին գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը զավթելու հետևանքով, ինչպես կարելի է կռահել կցկտուր, կիսապաշտոնական տեղեկություններից: Ըստ էության՝ հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր հակահայկական իշխանության որոշ ներկայացուցիչներ «փիառվում» էին գերության մեջ հայտնված մեր 44 զինվորականների վերադարձնելու ֆոնին, թշնամին կրկնակի կամ եռակի ավել զինվորների է գերեվարում... Ըստ որում, այն 44-ի վերադարձն էլ առավելապես ոչ իշխանական կոնկրետ իրավապաշտպանների և ռուսական խաղաղապահների հրամանատարի ջանքերով է իրականացվել:

Ի՞նչ է արվելու կամ արվում նոր գերի ընկածներին վերադարձնելու համար: Համաձայնեք՝ անհասկանալի է: Հասկանալի է մեկ բան. պետություն, պետական համակարգ, որպես այդպիսին, մեծ հաշվով արդեն գոյություն չունի: Գոյություն չունի՝ իր ֆունկցիոնալ իմաստով: Իսկ այն ինչ մնացել է՝ խելագարանոցի վերածված տարածք է: Փաշինյանին հարազատ միջավայր է, իրեն դա ձեռնտու է: Եվ, եթե՝ ոչ, ապա ի՞նչ ենք անում, որպեսզի ձերբազատվենք «գժանոցից», կապիտուլյանտից, այս չարաղետ խարանից: Առավել ևս, երբ ակնհայտ է, որ «դասական» քաղաքական ճնշման միջոցները նման հաստակաշի-պնդաճակատի վրա չեն ազդում և չեն ազդելու:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված