Պուտինը պատասխանեց դստեր ու փեսայի մասին հարցին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Կիրիլ Շամալովի վերաբերյալ հետաքննությունը, որում իբր հիշատակվում են պետության ղեկավարի փեսան ու դուստրը: Այս մասին նա խոսել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ինձ հարազատ մարդկանց: Ես, իհարկե, թերթեցի այն, բայց այն այնպիսի մեթոդով է կազմված, որ չընթերցեցի մինչև վերջ: Այնտեղ ամենուր գրում են «նախագահի փեսա», «նախագահի փեսա»: Եվ միայն վերջում նշում են՝ «նախկին փեսա»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով իր ընտանիքի վերաբերյալ հետաքննությունների մասին հարցին:
Նրա խոսքերով, տեղեկատվական «պատերազմը» շարունակվում է:
Նախկին փեսայի մասին հրապարակումների վերաբերյալ պետության ղեկավարն ասել է նաև, որ էլիտաներին չի արգելվում ունեցվածք ունենալ արտերկրում, ի տարբերություն պաշտոնյաների, և գումարն այնտեղ մասնավոր է:
Ավելին՝ այստեղ