Օպերայի հրապարակ, տխուր շարունակություն
BlogՄովսես Դեմիրճյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լևոն Զուրաբյանը սեփականաշնորհում է «ոչ»-երը, դրանք համարելով բացարձակապես «Ո՛չ»-ի քարոզչության արդյունք:
Իրականությունն այլ է: Տարբեր մարդիկ «ոչ» են քվեարկել տարբեր պատճառներով, որոնցից մեկը «Ո՛չ»-ի քարոզչությունն է, բայց՝ միայն մեկը:
Այնպես որ պետք չի սեփականաշնորհել «ոչ»-երը, դրանք ձերը չեն, դրանց միայն մի մասն է ձերը, և դուք չունեք «Ո՛չ»-ի մանդատ: Ձեր հետագա գործողությունները համար պատասխանատվությունը մի՛ դրեք «ոչ» քվեարկողների վրա: