Լևոն Զուրաբյանը լիներ նա թեկուզ «այո»-ի ճամբարում, միևնույն է՝ գրեթե նույնքան «ոչ»-եր էին գրանցվելու
BlogՎարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ազատության» թղթակցի հետ հարցազրույցում Լևոն Զուրաբյանը փորձում է, ակնհայտ չափազանցության դիմելով, հավաստիացնել, թե բացառապես իրենց շնորհիվ են ձևավորվել և քվեարկել «ոչ»-ի կողմնակիցները:
Չնայած միգուցե առաջին հայացքից պարադոքսալ կարող է թվալ, բայց թե՛ «այո»-ի և թե՛ «ոչ»-ի տերերն իրականում հենց իշխանություններն են: Այսինքն՝ «այո» են քվեարկել իշխանության կողմնակիցները, իսկ «ոչ»՝ իշխանությունից դժգոհները:
Ակնհայտ է, որ ըստ էության, Լ. Զուրաբյանի դիրքորոշումն այս համատեքստում որևէ դերակատարություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ: Լիներ նա թեկուզ «այո»-ի ճամբարում, միևնույն է՝ գրեթե նույնքան «ոչ»-եր էին գրանցվելու: