Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Ռուսը պահանջեց հանել եռագույնը, հանձնել զենքը, ես էլ ասացի՝ ես իմ հողի վրա եմ․ Աղավնոյի համայնքապետ

Ուշադրության կենտրոնում

Lragir.am-ի զրուցակիցն է Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը

Պարոն Չավուշյան, ռուս խաղաղապահների հրամանատարությունը ձեզ կոչ էր արել հանձնել զենքերը։ Կատարե՞լ եք նրանց պահանջը, և ի՞նչ իրավիճակ է գյուղում։

Հիմա կայուն վիճակ է, բայց սպասողական վիճակում ենք։ Ռուս խաղաղապահների պատասխանատուն մեր ասածից կարող է ավելի լարվել, բայց կարող է նաև մեզ հասկանալ։ Չգիտենք, հիմա մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Իրենք ասում են՝ զինաթափում ենք, օրենք է։ Մենք ասում ենք՝ լավ, պահպանենք օրենքը, բայց մյուս կողմից էլ ադրբեջանցիները մեծ քանակի զրահատեխնիկա են անցկացնում մեր տարածքով։ Ես ասել եմ ռուս կամանդիրին՝ խնդիր չկա, հենց հիմա էլ կարող եմ զենքս տալ, բայց դուք կարո՞ղ եք երաշխիք կանգնել, որ մեր անասնապահը չի կորելու, մեր բնակիչը չի կորելու։ Ասաց՝ խոսք եմ տալիս։ Ես էլ ասացի՝ մինչև հիմա ճանապարհից 8 հոգի կորել են։ Հիմա ինձ կարո՞ղ ես պատասխան տալ, իմ երեխեքը այստեղ են, վախենում եմ։ Զենքն ընդամենը իմ պաշպանվելու միջոցն է, դու ինձ զրկում ես դրանից, ո՞նց։ Նա ասաց՝ ես այս տարածքի պատասխանատուն եմ, ոստիկանապետն եմ, ամեն ինչն եմ։ Բոլորը ենթարկվում են, ասաց՝ դու ինձ խանգարում ես։ Ես էլ պնդում եմ, որ պաշտպանվելու իրավունք ունեմ։ Թշնամին մորթում, սպանում, գնդակահարում է, դա է իրենց մշակույթը։ Ասացի՝ նայեք, թե ադրբեջանցիները մեր խաչքարերը ոնց են ջարդում ու փշրում։ Մենք 28 տարի է պահպանում ենք իրենց շիրիմները, պատմամշակութային կոթողները։

Ասացի՝ իմ ընտանիքը 3 մլն է, ավելի ճիշտ՝ 10 մլն, ի նկատի ունեմ իմ հայ ազգին, ես ընտանիքիս հետ միշտ քննարկում եմ, այսինքն՝ այս հարցը պետք է բարձրաձայնեմ, զրույցը պետք է ներկայացնեմ հանրությանը։ Ես ասացի՝ զենքի հանձնում-ընդունումը պետք է լինի մամուլով։ Ինչ կար, խոսել ենք, նույնիսկ ես իրեն ասել եմ՝ իմ տեղեկություններով՝ դու ադրբեջանամետ ես։ Ասաց՝ ես հայ ընտանիքում եմ մեծացել։ Ասացի՝ հիմա ոչ պետք է հայամետ լինել, ոչ ադրբեջանամետ, եղեք ռուս խաղաղապահ, չհիշեցնեմ ձեր գործի անունը, ես էլ ինձ համար հանգիստ ու խաղաղ ապրեմ։

Բացի դա, նաև պահանջում են գյուղից հանել եռագույնը։ Ես ասացի, որ մենք Լիբանանում, Սիրիայում, որտեղ ապրել ենք, հայը անգամ օտար երկրում իր գլխի վրա դնում է եռագույնը։ Ասաց՝ պետական բոլոր հիմնարկներից եռագույնը պետք է հանել, օրենքն է այդպես։ Ես էլ ասում եմ՝ ես իմ հողի վրա եմ, քեզ համար քո դրոշն է կարևոր, ինձ համար իմ եռագույնը, ես իմ հողի մեջ եմ, այդ 5 կիլոմետրի մեջտեղն եմ, ոչ մեկին չեմ խանգարում։ Ես դրոշը չեմ հանել։ Խնդիրն այն է, որ պետական հիմնարկներ չլինեն, հայություն չկա։ Մենք էլ ասում ենք՝ չէ, պիտի մնանք հայ։ Մնալու ենք, ձեր ասելով չէ, եղբայր, ես իմ տան մեջ հայերեն պետք է խոսեմ։

Քաշաթաղի շրջանի մյուս համայնքներում՝ Բերձորում, Սուսում ևս զենքերը հանձնելու հրահա՞նգ կա։

Այո, դժբախտաբար բոլորը հանձնել են, շուտվանից են հանձնել, միայն մեր մոտ է, որ զենք կա։ Ինքը եկավ ու ասաց՝ դու ինձ խանգարում ես։ Ես չեմ հանձնելու իմ զենքը։ Եթե տամ էլ, իրեն ասել եմ՝ մեկ է, քեզ խաբելու եմ։ Ավելի լավ է ինձ մոտ թույլտվությամբ մի քանի զենք թողես, որպեսզի քեզ ստիպված չխաբեմ։

Ինքն անձամբ չասաց, բայց կողքից ասացին, որ հնարավոր է Ռուսաստանի քաղաքացիներ բերեն մեր գյուղ բնակվելու։ Ես դա նախապատրաստական ծրագիր եմ համարում, որ ես ռուսի հովանոցի տակ ապրող եմ։ Չէ, ես պիտի ապրեմ հայ, թող գան սպանեն։ Իմացյալ մահն է մահ։ Թող գան ինձ ու ընտանիքիս սպանեն, իմ ընկերները բոլորը զոհվել են, դրանից լավ բան չկա, միանալ այդ շարքին։ Բայց իմ նպատակն ապրելն է, պաշտպանվելու նպատակ ունեմ։ Ես ասել եմ՝ ուզում է մեկ ընտանիք էլ մնա, չենք գնալու, մնալու ենք այստեղ, մենք երաշխավորում ենք Ստեփանակերտի, Բերձորի բնակիչների անվտանգությունը։

Դուք ի՞նչ եք նկատում, այդ տարածքները հայաթափելու նպատա՞կ է դրված։

Հիմա մենք օրերով ջուր, հոսանք, կապ չունենք։ Հենց նոր իմ կապը միացավ։ Պայմաններ պետք է ստեղծեն, որ մարդը մնա, ոչ թե խեղճացնեն։ Ես ասել եմ՝ գետի ջուր էլ կխմենք, մոմի լույսի տակ էլ կմնանք, բայց չենք գնալու այստեղից։ Դժվարությունը մարդու համար է, մեկ է, մնալու ենք։ Ասացի, որ մնալու ենք այստեղ, տոնածառը դնելու ենք, մեր նահատակների հիշատակը հարգելու ենք, որպես քրիստոնյա՝ նշելու ենք։ Իրենց հիշեցրեցի, որ՝ դուք էլ եք քրիստոնյա։ Ասացի՝ ձեր նվերն էլ կտանք՝ կոնյակ։ Ես իրեն ուզում էի հասկացնեի, որ՝ քո զինվորները ինձ եկել մի անգամ ասում էին՝ магазин, водка․ Ես ասել եմ՝ օղի չկա մեզ մոտ, մենք չենք խմում։

Արցախի իշխանություններն ի՞նչ են ասում։

Ես իմ Ֆեյսբուքի էջում ասացի՝ եթե հարկ եղավ կստեղծենք Աղավնո հանրապետություն։ Ես շատ չեմ մեղադրում, ինձ համար չէ, բայց գոնե ժողովրդին տեր ու տիրական լինեն։ Այսօր իշխանությունը ժողովրդի տերը պետք է լինի, մենք չենք դժգոհում, մեր ընկերների միջոցով լուծում ենք ժողովրդի, կամավորների խնդիրները։ Բայց դե զգացմունքներով լցված ենք, ասում ենք՝ ո՞ւր է, մեկը գար պետական մարմիններից ասեր՝ ոնց եք, ինչ եք անում։ Այդ խոսքից հետո եկան պետական մարմիններից՝ Հայաստանի ու Արցախի սոցապ նախարարները։

Ռուս խաղաղապահները վստահեցնում են, որ եթե անգամ զենքերը հանձնեք, ձեր անվտանգությանը ոչինչ չի սպառնա՞։

Ինքն իր ձեռքը իր բրոնե ժիլետին խփեց, ասաց՝ խոստանում է։ Տեղեկացված եկել էր, ասաց՝ լսել եմ՝ դու մի գիծ մինապատել ես։ Ես ասացի՝ այո, այդպիսի բան կա։ Ասաց, կարո՞ղ ես մեզ ցույց տալ։ Տարա, բարձրացավ վերև, տեսավ ադրբեջանցիների մեծ կուտակում կա։ Ասաց՝ չէ, շատ կուտակում կա, ես գնամ զորքով գամ, իրենց քշեմ։ Գնաց ու չեկավ։ Երևի իր ընդհանուր նաչալնիկն ասաց՝ չէ։ Հիմա ես ինչ հասկանա՞մ՝ գալիս ես, ինձ զինաթափում ես, դրոշազրկում ես․․․ Ես կոնֆլիկտներ չեմ ուզում իրենց հետ, փորձում եմ հանգիստ բացատրել։

Քանի՞ մարդ է շարունակում ապրել գյուղում։

Մարդիկ այստեղ ապրում են, դա փաստ է, սովորաբար միշտ 11-13 ընտանիք կա գյուղում, գալիս են նաև անհատներ։ Ես գյուղացիներին ասում եմ, որ չարաչար սխալվում է նա, ով հայրենիք հասկացությունն ինձ հետ է կապում։ Ամենամեծ սրբությունը հայրենիքն է, անձերը հեչ, պետք է գնան ու գան։ Ես ասում եմ՝ այդ զգացողությամբ մնացեք, մենք ամեն ինչով իրար կողքի կլինենք, դիրքերում։ Ինչ գալու է, թող մեր բոլորի վրա գա։

Մենք այսօր շրջապատված ենք մեծաքանակ տեխինկա ունեցող ադրբեջանցիներով։ Ես էլի չեմ վախենում։ Ես ասացի՝ դու այսօր իմ մայրաքաղաք՝ Ստեփանակերտ բերում ես ազերի, առևտուր է անում։ Ես էլ նույն միտքն ունեմ, կարա՞ս ինձ Բաքու տանես, Նոր տարվա առևտուր անեմ։ Ասաց՝ դա ուրիշ հարց է։

Ավելին՝ այստեղ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբ
Ամենադիտված