ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը կատարել է 10-ամյա երեխայի ցանկությունը
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է Տուլայի մարզի 10-ամյա ծանր հիվանդ երեխայի ցանկությունը, որը երազում էր գրկել պանդային:
Երկրի ղեկավարը դեկտեմբերի սկզբին մասնակցել է «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի «Ցանկությունների տոնածառ» ակցիային: Նա հեռակա ընտրել է երկու մանկական ցանկությունները, որոնցից մեկը՝ գրկել պանդային: Տղան և նրա ընտանիքը ժամանել են մայրաքաղաք և այցելել Մոսկվայի կենդանաբանական այգի: Այնտեղ երեխան աշխատակիցների հսկողության տակ հանդիպել է պանդայի հետ։
«Հիմա ինչ-որ գերբնական բան է տեղի ունենում։ Հուզմունք և ուրախություն եմ զգում։ Ես պանդաներ շատ եմ սիրում. դրանք մեծ են և փափուկ»,- ասել է տղան։
Ավելին՝ այստեղ