Մենք վերադարձնելու ենք Շուշին ու Հադրութը, ես վստահ եմ. Հրանտ Բագրատյան
Ուշադրության կենտրոնումՊետք է վերականգնենք բանակը: Դա պետք է իրականացնել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ խոսելով մի քանի քայլի մասին, որոնք պետք է արվեն նաև տնտեսության ոլորտում:
Բագրատյանը վստահ է, որ ամեն ինչ անդառնալի չէ. «Մենք պետք է ապրենք: Մենք ետ ենք բերելու Շուշին ու Հադրութը, ես վստահ եմ: ԼՂԻՄ-ի տարածքները կվերականգնենք, ես վստահ եմ, մենք պետք է պայքարենք դրա համար: Մենք պետք է բանակը վերականգնենք, խոսքը միայն դրոնների մասին չէ»:
Բագրատյանը կարևորեց Չինաստանի ու Իրանի հետ հարաբերությունների վերականգնումը. «Պետք է ասել, որ չենք պատրաստվում փակել Իրանի սահմանը, մեգանախագծեր իրականացնենք Իրանի հետ և այլն»:
Ավելին՝ այստեղ