«Հակակովիդային» մենյուն՝ ըստ սննդաբանի
TVNewsarm.live-ը գրում է.
Ճիշտ սննդակարգն առողջության գրավական է, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում: «Радио Sputnik»-ին տված հարցազրույցի ընթացքում բժիշկ-սննդաբան Նուրիա Դիանովան նշել է՝ ինչպես բարձրացնել իմունիտետը՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու:
Սննդաբանն ասել է, որ մարդու իմունիտետը մեծապես կախված է նրա սննդակարգից: Սննդակարգում պետք է լինեն սպիտակուցներ, միկրոտարրեր և վիտամիններ, հատկապես՝ վիտամիններ C-ն և D-ն:
Որպես օրինակ՝ նա նշել է մեկ օրվա հետևյալ սննդակարգը՝
-Նախաճաշին կենդանական սպիտակուց պարունակող պանրի կտորով բուսական սպիտակուց պարունակող շիլա պատրաստեք: Եթե կաթը մարսում եք, կաթով շիլան իդեալական է: Դրան մեկ բաժակ սուրճ և մի քանի չիր ավելացրեք (օրինակ՝ ծիրանաչիր), որոնք Ձեզ կապահովեն սննդային մանրաթելերով, - ասել է Դիանովան:
Ճաշին պետք է ավելի մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցներ օգտագործել: Դա կարող է լինել, օրինակ՝ հավ կամ ձուկ: Մի՛ մոռացեք նաև բանջարեղենի մասին՝ ներառյալ կարտոֆիլի. այն ածխաջրերի աղբյուր է:
Սննդաբանը երեկոյան ընթրիքի համար խորհուրդ է տալիս ինչ-որ թեթև ուտեստ պատրաստել:
Ավելին՝ այստեղ