Ալիևը միայն վերջին հինգ տարվա ընթացքում այս նախադասությունը կրկնել է մոտ 80 անգամ
Ուշադրության կենտրոնում«Ադրբեջանի ժողովուրդը և Ադրբեջան պետությունը երբեք չի հաշտվելու բռնազավթման հետ և վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը՝ ինչ ճանապարհով էլ որ դա լինի»։
Ադրբեջանի նախագահը իր պաշտոնական ելույթներում էս նախադասությունը չնչին ոճական տարբերություններով միայն վերջին հինգ տարվա ընթացքում կրկնել է մոտ 80 անգամ։
Հիմա երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է խախտվել, թշնամուն է անցել Արցախի մեծ մասը, այլևս չկան մեր անվտանգությունն ապահովող նախկին աշխարհագրական սահմանները, քանի՞ անգամ եք լսել նման ոճի հայտարարություն Հայաստանից։ Ես չեմ հիշում։
Իրանագետ Արտյոմ Տոնոյան