Նրանք չպետք է լինեն այնտեղ. Օլեգ Սիրոմոլոտովը՝ Արցախից չհեռացած ջիհադիստ վարձկանների մասին
Ուշադրության կենտրոնումNewsarm.live-ը գրում է.
Արցախի տարածքում ռադիկալ տրամադրվածությամբ վարձկաններ չպետք է լինեն: Դեկտեմբերի 21-ին, «РИА Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործ նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:
Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունն Արցախի տարածաշրջանի ռազմական գործողություններին, արձանագրված փաստ է:
- Վարձկանների թիվը շուրջ 2 հազար էր: Մենք, ի սկզբանե, մտահոգություն ենք հայտնել ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող, ռադիկալ տրամադրված վարձկանների առնչությամբ: Նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք չպետք է լինեն այնտեղ,- շեշտել է Օլեգ Սիրոմոլոտովը:
Ավելին՝ այստեղ