ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Եթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում


«Զանգեզուրը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում». Իրանում անհանգստացած են

Հասարակություն

Hayeli.am-ը գրում է.

Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով, պնդում է Վաշինգտոնում գործող «Ջեյմսթաուն» հիմնադրամը՝ հիշեցնելով, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի խոշորագույն պետություններից միակն է, որ տասնամյակներ շարունակ անմիջականորեն հարում էր սառեցված հակամարտության գոտուն։

 

«Ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի` Իրանը սահմանակից էր այն տարածքներին... Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի ընդհանուր երկարությունը 750 կիլոմետր է, որից 138-ը բաժին էին ընկնում 1991-94թթ. ծավալված առաջին ղարաբաղյան պատերազմի հետևանքով հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններին», - ըստ «Ազատության», նշել է «Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբան, իրանցի Վալի Քալեջին։

Փորձագետը, սակայն, հատուկ ընդգծում է, որ 1994-ից հետո անցած երկուսուկես տասնամյակների ընթացքում սահմանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ հայտնված հատվածը Թեհրանի համար լուրջ գլխացավանք չէր։ «Այդ ժամանակահատվածում հիմնական սպառնալիքները Իրաքի և Աֆղանստանի հետ պետական սահմանների հետ էին կապված», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Արաքսի երկայնքով անցնող սահմանին իրավիճակը փոխվեց սեպտեմբերի 27-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Հիշեցնելով, որ մարտական գործողությունների ընթացքում մի շարք հրթիռներ և ականներ հարվածեցին Իրանի տարածքին, «Ջեյմսթաունի» փորձագետը նշում է. «Այդ ամենի հետևանքով Իրանը հայտնվեց անորոշության մեջ՝ փորձելով չեզոք դիրք գրավել մի կոնֆլիկտում, որն ուղղակիորեն ազդում էր իր անվտանգության վրա»: Վերլուծաբանը հատուկ ուշադրություն է դարձնում ռազմական ուժերի այն կուտակման վրա, որին դիմել էր պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական պատերազմի օրերին։

«Առաջին անգամ 1994-ից ի վեր Իրանի կանոնավոր բանակի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումները տեղակայվեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով պարեկություն իրականացնելու համար։ Այս քայլը վկայում էր տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն թույլ չտալու և միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաձևումը կանխելու` Թեհրանի ցանկության մասին», - գրում է Քալեջին։
Դատելով իրանցի փորձագետի խոսքից` Թեհրանում առկա հիմնական մտավախությունները վերաբերում էին 48 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ճակատագրին։ Այդ մտավախությունները մի պահ ավելի խորացան, մասնավորապես նոյեմբերի 10-ի հրադադարի կնքումից հետո, որի պայմաններից մեկը Սյունիքով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային միջանցքի ստեղծումն էր։

Հրադադարի հաստատումից հետո իրանական սոցիալական ցանցերում շահարկումներ ի հայտ եկան, որոնց համաձայն այդ միջանցքը կարող է վտանգել Իրանի ֆիզիկական կապը Հայաստանի հետ։ Որոշ իրանցի փորձագետներ էլ ավելի խորացրեցին այդ մտավախությունները` պնդելով, որ Զանգեզուրը դե յուրե կամ դե ֆակտո կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Այս թեժ բանավեճն ի վերջո ստիպեց իրանցի պաշտոնյաներին հանդես գալ պարզաբանումներով՝ նշելով. «Իսլամական Հանրապետության աշխարհագրական սահմանները չեն փոխվել և չեն փոխվելու նաև ապագայում», - կարդում ենք «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում։

Իրանի համար 44-օրյա պատերազմի բացասական հետևանքներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջանները Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների պլացդարմ դառնան։ «Իրանին մասնավորաբար մտահոգում է իր սահմանների մոտ իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների ի հայտ գալու հնարավորությունը։ Երբ Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները հայկական վերահսկողության ներքո էին, Թեհրանը իր խոցելի սահմանների հարևանությամբ իսրայելական հետախուզական գործողությունների մասին կարող էր չմտահոգվել», - գրում է «Ջեյմսթաուն» հիմնադրամի փորձագետ Քալեջին։

Հոդվածագրի խոսքով, սակայն, պատերազմի ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը և մասնավորաբար իսրայելական արտադրության հարվածային դրոններից մեկի հետևանքով Իրանի տարածքում տեղի ունեցած աղետը լրջորեն մտահոգեցին թեհրանցի պաշտոնյաներին։

«Իրանցի պաշտոնատար անձինք աճող մտավախություններ ունեն, որ իսրայելական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հնարավորություն տալ Իսրայելին լրտեսական գործունեություն իրականացնել Իրանի տարածքում գտնվող թիրախների նկատմամբ», - գրում է վերլուծաբանը՝ նշելով նաև, որ իրանական իշխանությունների մյուս մտավախությունը վերաբերում էր այս շրջաններում սիրիացի վարձկանների ի հայտ գալուն։

«Ջեյմսթաուն» հիմնադրամի վերլուծաբանի կարծիքով, սակայն, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 շարունակված պատերազմը Իրանի համար նաև երեք հիմնական դրական արդյունք ապահովեց։ Առաջինն, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ Իրանն այժմ սահմանակից է ոչ թե միայն դե ֆակտո պետություն հանդիսացող Արցախի Հանրապետությանը, այլ դե յուրե պետության՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանին։

Վերլուծաբանի կարծիքով` հայ-ադրբեջանական վերջին պատերազմի Թեհրանի համար մեկ այլ դրական արդյունքը այն էր, որ բուն հակամարտության գոտին տեղաշարժվել է հյուսիս։ «Եթե ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը Ղարաբաղում վերսկսվի, այն կընթանա իրանական գյուղերից ու ավաններից հեռու», - նկատում է «Ջեյմսթաունի» փորձագետը։

Եվ երրորդ կարևորագույն արդյունքը, ըստ Քալեջիի, այն է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանն ու Ադրբեջանը կարող են միասնաբար օգտագործել Ջաբրայիլի շրջանում` Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։ «Ջրամբարը կառուցվել է 2008-ին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարածքների հանդեպ 1993-ից հաստատված հայկական վերահսկողության փաստը, սակայն, հետ էր պահում Իրանին այս կառույցի շահագործման մտքից»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ այժմ իրավիճակը փոխվել է։ «Իրանա-ադրբեջանական միացյալ տեխնիկական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 14-ին հանդիպել են Նախիջևանում՝ քննարկելով էլեկտրակայանի համատեղ շահագործմանը վերաբերող հարցերը», - նշված է «Ջեյմսթաուն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։

Ավելին՝ այստեղ

ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված