Հայաստանի իշխանությունները պատրաստվում են միակողմանի զիջումների գնալ նաև Տավուշում. Մանուչարյան
BlogՄարինե Մանուչարյանն իր էջում գրում է. «Բոլոր Տավուշեցիներին, բոլոր էն մարդկանց, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի ճակատագրով, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են միակողմանի զիջումների գնալ նաև Տավուշում:
Ողջ Իմ քայլական իշխանությունը ՍՏՈւՄ Է:
Ձեզ կասեն, որ գոյություն ունի երկու Ադրբեջանական անկլավ ՀՀ Տավուշի մարզի տարածքում, ձեզ կհրամցնեն գուգլ քարտեզ, բայց ձեզ չեն ասի, որ էդ նույն քարտեզի վրա կան տարածքներ, որ 90ականներից գրավված է Ադրբեջանի կողմից: Ձեզ չեն ասի, որ Նիկոլը համաձայնվել է միակողմանի զիջումների գնալ, որի մասին իր ստորագրած դավադիր փաստաթղթում որևէ բառ նշված չէ, որովհետև ինքը պարտված, նվաստացված ղեկավար է: Սյունիքում սև գործը վերջացնեն, հաջորդը Տավուշն է:
Զարթնե´ք, մենք հայրենիք ենք կորցնում»:
Ավելին՝ այստեղ