Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Դիմում եմ հայ ժողովրդին և իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ․ Արտակ Թովմասյան

Ուշադրության կենտրոնում
Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքն ու ազգն այս պատմական օրերին կանգնած են գոյատևման վտանգի առաջ` գոյատևման՝ իբրև պետություն, իբրև ազգ, իբրև հայ։ Կրճատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանները, կործանված են հազարավոր ճակատագրեր։ Որբացած են նույնքան ընտանիքներ։ Պետության առջև ծառացած խնդիրներն այլևս մեզանից յուրաքանչյուրինն են։ Այս խնդիրներն արդեն թակել են շատերիս դռները, մյուսներինը դեռ թակելու են։ Սարսափելի պատերազմի ու այս ողբերգական կորուստների հետևանքները որևէ մեկին, ցավոք, չեն շրջանցելու` ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, նյութապես և ոչ միայն։
 
Սիրելի՛ ժողովուրդ, դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած իմ հանդիպման ժամանակ, խորին մտահոգությունս եմ հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքների կբերի հայության մեջ սև-սպիտակի, հնի ու նորի բաժանարար գծեր անցկացնելը։ Այսօր էլ ապաշնորհ իշխանությունը շարունակում է պառակտել մեր ժողովրդին։ Այլևս թույլ չենք տա մեր ազգի մեջ որևիցե բաժանարար գիծ անցկացնել։ Միասնությունն է, որ միշտ փրկել և հզորացրել է հայ ժողովրդին, և միայն այս դավաճանական իշխանությունների օր առաջ հեռացումը թույլ կտա միասին վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել հզոր Հայաստան և ազգային պրոֆեսիոնալ բանակ։
 
Իսկ այս օրերին ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները: Նրանք լուծում են իրենց անձնական խնդիրները՝ կառչած աթոռներից, և որևիցե գործողություն չեն անում գերիների տվյալները վերջնականապես հստակեցնելու և նրանց արժանապատիվ կերպով վերադարձի համար։
 
Ունենք զինվորական և քաղաքացիական անձինք, ովքեր մինչև հիմա շրջափակման մեջ են։
 
Անհետ կորածների հարցով այդպե՛ս էլ գործնական քայլեր չեն արվում ՀՀ իշխանությունների կողմից:
 
Անկարողություն կամ անգործություն է դրսևորվում նաև ԴՆԹ թեստերի միջոցով դիերի ճանաչման հարցում:
 
Ստացվում է՝ իրականությունից կտրված Փաշինյանն իր թիմով անզոր է այս խնդիրները լուծելու. նրանք դրա համար շուրջ 1,5 ամիս ժամանակ ունեին։
Հայաստանի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, ում կոնկրետ հանձնարարված է զբաղվել վիրավոր ու անհետ կորած զինվորների հարցերով, գերիների վերադարձով։ Չկա այս խնդիրների ուղիղ պատասխանատուն, ում կարող են դիմել զինծառայողների հարազատները։
 
Վերոնշյալը հաշվի առնելով և վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` դիմում եմ հայ ժողովրդին և իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ։
 
Հորդորում եմ՝ Փաշինյանին հեռացնելու գործում ընտրել նրա իսկ ձեռագիրը՝ փակելով գլխավոր փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
 
Ժողովո՛ւրդ ջան, Նիկոլն այլևս չունի իշխանություն, ֆիքսե՛ք, այս պահից ի վեր իշխանությունը պատկանում է մեզ՝ բոլորիս։ Մեկ մարդու նման ոտքի՛ կանգնենք՝ բեկում մտցնենք մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, վե՛րջ տանք տոտալ անիշխանությանը։ Թույլ չտանք` թուրք-ադրբեջանական տանդեմը, Փաշինյանի ձեռամբ, վերջնականապես լուծի իր համար պատմականորեն կնճռոտ դարձած հայկական հարցը՝ հօգուտ իրեն։
Պայքարը սկսված է։
 
Աստված բոլորիս պահապան:
 
Արտակ Թովմասյան
 
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված