Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


65 օր թշնամու թիկունքում․ ինչպես են փրկվել հադրութցի հայրն ու որդին

Արցախում 65 օր թաքնվելուց հետո  Հադրութի մոտակա գյուղի բնակիչ  Գեղամ Պետրոսյանը եւ իր տարեց հայրը հայտնաբերվել են ու փրկվել: Գեղամը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել 2 ամսից ավելի թաքնվել:

«Հոկտեմբերի 4-ին Հադրութից եկել եմ գյուղ, երբ տեսանք, որ գյուղում արդեն մարդ չկա, ներքեւից արդեն գյուղը վառում էին։ Ես ու հայրս էինք գյուղի մեջտեղը՝ տանն էինք։ Հոկտեմբերի 22-ն էր… առավոտյան թուրքը մտել է, բայց իրենք երեկոյան ասել են գնանք, արդեն վերջին տարբերակն է, ասացի՝ չէ, ինչ ուզում է լինի, հորս չեմ կարող դասավորել՝ գնանք։ Մեքենաները դուրս եկան, բոլոր գյուղացիները գնացին։ Առավոտյան ժամը 9-ին տեսնաք՝ գյուղը վառում է, ծուխը ամբողջ գյուղը ծածկում էր։ Դուրս եկա, տեսա՝ 2 հոգի վերեւ են բարձրանում՝ դեպի մեր տուն։ Դրանց հարցը լուծեցինք։ Հորս ասացի՝ դուրս գանք, արդեն վերջն է, եթե պիտի մնանք, մնալու ենք ու մեր վերջն է։ Ասաց չէ, մնամ, աստեղ կմտնեմ, այնտեղ կմտնեմ տան մեջ։ Ասում եմ՝ գյուղը վառելով գալիս են, ո՞ւր մնաս։ Ձի ունեի բակում, ամեն ինչ թամբը դրած, վերարկուն հագցնում եմ առանց որեւէ բանի, ես էլ հետը դուրս ենք գալիս։ Դուրս ենք գալիս գյուղի վերեւի անտառները, տեսանք՝ այնտեղ մաքուր է, կարելի է այնտեղ մնալ։ Այդտեղ ավտոբուսի նման տնակ կար, որտեղ ապրանք էին պահում, ներսում հագուստ կար, հավաքեցինք, տարանք 100 մետր դրանից վերեւ՝ դաշտի մեջ։ Հասկացանք, որ այնտեղ երկար չենք կարող մնալ, անտառում էլի կթաքնվենք։ Այդտեղ մնացինք մեկ շաբաթ։ Երբ սկսեցին գյուղից անցնել վերեւ, հետ գնացինք դեպի գյուղ, տեսա՝ ավելի վատ է, քան սպասելը»,- պատմեց Գեղամը։

Այդ ամբողջ  ընթացքում Գեղամը հոր հետ մոտ 5 տեղ է փոխել, այդ ընթացքում էլ տեղեկացել է, թե թշնամին ինչ վայրագություններ է անում գյուղում:

«1945 թվականի հուշարձանը կապեցին Ուրալից, քաշեցին, չհաշված 1990-ականներին եւ 2016-ին նվիրված հուշարձանները սաղ ջարդեցին։ 200 կիլոգրամի ավելի խաչ մեր եկեղեցու դեմը դրված էր, եկանք, տեսանք՝ գցված է: Մեր հաշվարկով արդեն հունվարի 7-ն էր: Ընթրում էինք, տեսանք վերեւից գոռում են՝ Գեղամ, ասացի ո՞վ է, ուրեմն ճանաչող մարդ է, անունս ո՞վ կարող է ասել։ Կարմիր խաչից երկու հոգով էին, մեկը ռուս գնդապետ, մեկը թուրք մայոր, եկան, տեսան, նկարեցին, ամեն ինչը թողեցին, ձիերը նստած գնացինք»,- պատմեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված