Ոչ մի կեղծված ընտրություն ինձ այնպես չի ճնշել, ինչպես դեկտեմբերի 6-ը
BlogԹաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանի մեր ժամանակների պատմությանը որպես այս հողի վրա ապրող մարդ և լրագրող հետևում եմ արդեն ավելի քան 25 տարի: Ոչ մի կեղծված ընտրություն ինձ այնպես չի ճնշել, ինչպես այս մեկը: Չեմ հասկանում, թե ինչու եմ այսպես ճնշված: Ես չարացած չեմ, բայց ինձ հուսահատեցնում են Սփյուռքից եկող շնորհավորանքները:
Է՞ս ինչն ենք շնորհավորում: