ԱԺ-ում կրքերը թեժացան, իմքայլական պատգամավորին դուրս բերեցին դահլիճից
Ուշադրության կենտրոնումԱյսօր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ կրքերը լարվեցին: Երբ Էդմոն Մարուքյանը, դիմելով իմքայլական Արմեն Խաչատրյանին, հայտարարեց, որ այսօր «Դուք չեք կարողանում գնալ Սյունիք»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի տապալված այցը, Խաչատրյանը հայտարարեց, ինքն անցած շաբաթ է Սյունիք գնացել. «Կարող ա դու չկարողանաս գնալ Սյունիք»,-հայտարարեց նա, ինչից հետո պատգամավորները նրան դուրս տարան:
Մարուքյանը մինչ այդ հայտարարել էր, որ անցած շաբաթ իրենց պատգամավորական խումբը եղել է Սյունիքում ու ծանոթացել խնդրին՝ կոչ անելով Խաչատրյանին վայր դնել մանդատը, ինչպես դա արեց Տիգրան Կարապետյանը:
Ավելին՝ այստեղ