Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես․ Արմեն Սարգսյան

Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։

«Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։

-Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։

Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։

 

Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։

Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։

«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված... »․ մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ և առաջ հենց վարչապետին է պետք։

Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի և ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։

Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։

Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք...

Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։

Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միևնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։

«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ»․ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարևոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը։

Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ և՛ մարմնով, և՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։

-Դուք ամենակարևոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարևոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաև մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։

Կա երկու շատ կարևոր խնդիր՝ մարդկանց առողջությունը և կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետևանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։

Կրթությունն ամենակարևոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։

Ավելին՝ այստեղ

 
 
 
 
 
 
 
 
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված