Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը լացել են
Ուշադրության կենտրոնումԱյո, սգո երթ էր: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Եռաբլուրում կատարվածն իր համար սգո ե՞րթ էր:
«Ես այնտեղ լաց եմ տեսել, ինքս եմ արտասվել, վարչապետն է արտասվել»,-ասել է նա:
Հարցին, թե ում էր անընդհատ ձեռքով ողջունում, Սիմոնյանը նշել է, մարդիկ ողջունում էին, ինքն էլ պատասխանում էր. «Այսինքն, սգո օրը մարդիկ իրար չեն ողջունո՞ւմ»:
Սիմոնյանը նշել է, որ ողջունել է ոչ թե Եռաբլուրում, այլ ճանապարհին, երբ շենքերից ողջունել են:
Հիշեցնենք, որ Եռաբլուր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ու այնտեղ գտնվող քաղաքացիների, այդ թվում՝ ազատամարտիկների ու զոհերի հարազատների միջև բախում տեղի ունեցավ:
Ավելին՝ այստեղ