Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Կասկածելի գնում՝ 250 մլն դրամով. ինչու՞ է դանդաղում զոհերի մարմինների նույնականացման գործընթացը

Ուշադրության կենտրոնում

NEWS.am-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը մոտ 250 մլն դրամ է ծախսել ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ ձեռք բերելու համար։ Խոսքը գենետիկական 2-րդ 8-կապիլյարային սեքվենատորի, վերջինիս ծրագրային ապահովումների, ինչպես նաև 2-րդ հոսքագծի գործարկման համար անհրաժեշտ մի քանի այլ սարքավորումների և նյութերի մասին է, որի միջոցով իրականացվելու են զոհված զինծառայողների ոսկրերի և նրանց ծնողներից վերցված նմուշների միջև ԴՆԹ նույնականացման հետազոտությունները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել:

Մասնագետների հետ քննարկումների արդյունքում, NEWS.am-ը պարզեց, որ 8-կապիլյարային սեքվենատորի կիրառման արդյունքում օրական հնարավոր է կատարել մինչև 300 նմուշների ԴՆԹ տիպավորում և իրականացնել համեմատություն ծնողներից վերցված նմուշներից ստացված ԴՆԹ տվյալների հետ։ Սակայն, խնդիրն այն է, որ նախքան սեքվենացիայի փուլին հասնելը, զոհված զինծառայողների ոսկրերից վերցված նմուշները պետք է անցնեն համապատասխան մշակման և նմուշապատրաստման, ինչը կատարվում է մասնագետների կողմից և ժամանակատար աշխատանք է: Նախ, ոսկրերի նմուշները պետք է առանձնացվեն այլ հյուսվածքներից և մաքրվեն, ապա յուրաքանչյուր ոսկրից անհրաժեշտ է վերցնել մոտ 200մգ նմուշ, ինչին հաջորդում է դատագենետիկ փորձագետների կողմից ԴՆԹ-ի անջատման և ամպլիֆիկացիայի փուլերը, որից հետո միայն ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառմամբ ստացվում է ոսկրի ԴՆԹ տիպավորման տվյալը, ինչը հնարավոր կլինի համեմատել ծնողի տվյալի հետ: Մասնագետների պնդմամբ՝ մինչ ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառումը, հետազոտման նախորդ փուլերը, բացի ամպլիֆիկացիայի փուլից, կատարվում է ձեռքով, ինչը ժամանակատար աշխատանք է։ Միջինում մեկ գենետիկ փորձագետի կողմից մեկ օրում կարող է սեքվենավորման համար նախապատրաստվել 2-ից 4 ոսկրի նմուշ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որտեղ իրականացվում են զոհված զինծառայողների մարմինների նույնականացման հետազոտությունները, մշտական հիմունքներով աշխատում են ընդամենը 2-3 դատագենետիկական փորձագետներ, որով էլ հիմնականում պայմանավորված է աշխատանքների դանդաղ ընթացքը։ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, պատերազմի մեկնարկից մինչև հունվարի 1–ը դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին, ընդ որում միայն 66–ը՝ վերջին 10 օրերի ընթացքում։ Այս ցուցանիշը վկայում է, որ մեկ օրում միջինում հաջողվում է իրականացնել ընդամենը 6-7 ոսկրի նմուշի փորձաքննություն։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս շարունակվում են զոհված զինծառայողների որոնողական աշխատանքները, և ցավոք, վերջին շրջանում փրկարարներին հաջողվում է այդ տարածքներից դուրս բերել հիմնականում զոհերի աճյուններից մնացած մասունքները՝ ոսկրերը, նույնականացման գործընթացն ավելի է դժվարանում։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. հետազոտության պետք է ենթարկել ստացվող ոսկրերից յուրաքանչյուրը, քանի որ, չի բացառվում, որ փաթեթում գտնվող ոսկրերը պատկանեն տարբեր անձանց, իսկ ոսկրերի մասնակի կամ ոչ լրիվ հետազոտության արդյունքում, հնարավոր է որևէ մեկի նմուշը չբացահայտվի և հուղարկավորվի այլ մասունքների հետ միասին։ Արդյունքում տվյալ զինծառայողը կշարունակվի համարվել անհետ կորած, ինչն իրավունքների և զոհված զինծառայողների հանդեպ պետության ունեցած պարտականությունների կոպտագույն խախտում է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի 1–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված զինծառայողի 3330 մարմին: Ըստ նույն տվյալների՝ պատերազմի սկզբից մինչ հունվարի 1–ը զոհված զինծառայողների մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ, իսկ հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Այսինքն, նման տեմպով շարունակելու դեպքում զոհերի մարմինները նույնականացնելու համար մոտ 1 տարի կպահանջվի։ Թե որքանով կարագացնի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը նոր հոսքագծի ձեռքբերումով, դժվար է ասել, հատկապես, որ նույն սարքավորումից ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում այս պահին էլ առկա է, սակայն ինչպես նշեցինք, չափազանց քիչ է այդտեղ աշխատող դատագենետիկ փորձագետների թիվը։ Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) միջազգային չափանիշներին համապատասխան 8 կապիլյարային գենետիկական ավտոմատացված վերլուծիչ համակարգը դեռև 2018–ի դեկտեմբերին ձեռք էր բերել առողջապահության նախարարությունը և այն փոխանցել իր ենթակայությամբ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Փաստն այն է, որ ներկայումս տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը տվյալ կենտրոնը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Այս պայմաններում առողջապահության նախարարությունն առնվազն պետք է պարզաբանի, թե որքանո՞վ էր նպատակահարմար 2-րդ սեքվենատորի և ծրագրային ապահովումների գնումը, եթե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում առկա նույն սեքվենատորի 10 տոկոս հզորությունը նույնիսկ չեն կարողանում օգտագործել: Ի դեպ ներկայիս շուկայական գներով միայն 8 կապիլյարային մեկ սեքվենատորի արժեքն իր ծրագրային ապահովմամբ շուրջ 100 միլիոն դրամ է: Այսպիսով հարց է ծագում, եթե տվյալ կենտրոնն արդեն իսկ մեկն ուներ, ապա ի՞նչն է պատճառը, որ նախորդ՝ առնվազն երկու ամիսների ընթացքում միջոցներ չէր ձեռնարկվում ամենօրյա ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատող մասնագետների քանակը կրկնապատկելու կամ եռապատկելու և 2018 թվականից առկա հոսքագիծն իր ծավալի գոնե 50 տոկոսի չափով օգտագործելու համար:

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները ներկայումս կատարվում են բացառապես ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. այլ փորձագիտական կառույց հետազոտական աշխատանքներում ներգրավված չէ։

Նշենք, որ բացի հիշյալ կառույցից Հայաստանում դատափորձագիտական գործունեություն են ծավալում ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, որոնք երկուսն էլ հանդիսանում են պետական դատափորձագիտական կազմակերպություններ։ Հիշյալ կառույցների պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ  դատաբժշկական փորձաքննություններ կատարվում են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում գործում է նաև դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունք:

Ավելին՝ այստեղ

 

Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված