Մայր Աթոռի դիվանապետը՝ պատարագին Նիկոլ Փաշինյանի չմանսակցելու մասին
Ուշադրության կենտրոնումԵրեկ մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագը, որին ներկա չէին պետական պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Եռաբլուրում Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալն ու պատասխանելով հարցին՝ եղել է արդյո՞ք նման դեպք երբևէ, ասաց, որ այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ հրավերներ ու շնորհավորանքներ չեն ուղղել Սուրբ Ծննդյան առիթով. «Հետևաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ: Իրենց որոշումն է եղել: Մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ: Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»:
Ավելին՝ այստեղ