Ընկերներ ջան, հատկապես՝ տղաներ, անպայման սովորեք թե՛ ադրբեջաներեն, թե՛ թուրքերեն. փորձագետ
Ուշադրության կենտրոնումՏարիներ առաջ նեղ աշխատանքային շրջապատում (ոչ այս իշխանության օրոք) խոսեցի ադրբեջաներենի և թուրքերենի բարձր դասարաններում և բուհերում ընտրովի սկզբունքով դասավանդման կարևորության մասին։
Ինձ առաց աղի, հում-հում կերան, թե բա ազգային անվտանգության սպառնացող է դա, պատկերացրու ամեն մեկն իմանա դրանց լեզուն ու դրանց հետ կոնտակտի մտնի․․․ Դե արդեն այդ կերպ մտածողներին անհնար էր հասկացնել, որ կոնտակտի մտնողներն ինքնուրույն կարող են սովորել ու կոնտակտի մտնել։ Այստեղ պարզապես մնում էր մի բան մտածել, որ որոշ «մասնագետներ» չէին ուզում իրենց պահանջված լինելը այդ կերպ դարձնել զրո․․․ Մի խոսքով, մեզ միշտ խանգարել է անձնական ամբիցիաները և մենք չենք կարողացել ճիշտ խորհուրդը, ճիշտ առաջարկն ընդունել ի գիտություն և գործել․․․
Ավելին՝ այստեղ