Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Նախկին վարչապետն ահազանգում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում մեծ խաղաղության պայմանագիր կկնքվի, որն անշրջելի հետևանքներ կունենա Հայաստանի համար». «Փաստինֆո»

Ուշադրության կենտրոնում

«Ինձ չափազանց անհանգստացնում է Մոսկվայում կայանալիք Փաշինյան – Ալիև առաջիկա հադիպումն ու դրա հավանական հետևանքները: Ենթադրում եմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում կնքվելու է, այսպես ասած, մեծ խաղաղության պայմանագիր, որն անշրջելի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղա – ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքում, ինչքան էլ անընդունելի և ցավալի լինի հայկական կողմի համար,  Ադրբեջանը ձգտելու է դա վերջին հաշվով միջազգայնորեն ընդունելի իրավական հենքի վրա տեղափոխել. «Այսինքն, այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին, հիմա կանի Ադրբեջանը:

1994-ին հրադադարի վերաբրյալ արձանագրության կնքումից հետո հայկական կողմը պետք է ձեռնամուխ լիներ և պահանջեր իրավիճակի փաստագրում, այն է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի արդյունքում կողմերի միջև ստեղծված իրավիճակը պետք է ամրագրվեր միջազգայնորեն հաստատված պայմանագրով: Թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, պետք է հարցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին:

Հետևաբար, այժմ ես մտավախություն ունեմ, որ, այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակն այլևս անշրջելի դարձնելու նպատակով, Ադրբեջանն, անպայման, ձեռնամուխ կլինի իրավիճակի միջազգայնորեն ընդունված իրավական հենքի, այն է՝ հստակ պայմանագրի ստորագրմանը, որի հիմքում դրված կլինի արդեն հայտնի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նախկին վարչապետն ահազանգում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հունվարի 11-ից հետո, հայկական կողմն այլևս անդառնալի իրողության առաջ կարող է հայտնվելու, ինչից հետո այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի ո´չ Արցախի ստատուսի հարցը բարձրացնել, ո´չ սահմանների խնդիր դնել, այլ կերպ ասած՝ մենք մեծ փակուղու առաջ կհայտնվենք:

 

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է կանխել անդառնալի վերահաս պարտությունն, այս անգամ արդեն՝ դիվանագիտական սեղանի շուրջ կամ ո՞վ պետք է դա անի, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին՝ անգամ հրադադարից հետո: Մեր սահմաններն Ադրբեջանի կողմից, աստիճանաբար, սողացող օկուպացիայի են ենթարկվում: Ո՞վ է դա թույլ տալիս՝ ե՞ս, թե՞ դուք…

Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նույնպես՝ ո´չ ես եմ մասնակցելու, ո´չ դուք: Այդ հանդիպմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, և ես բացարձակ որևէ վստահություն չունեմ, որ այդ մարդը կփորձի հայկական կողմի համար երկարաժամկետ և անվտանգ զարգանալու հնարավորություններ բանակցել, միաժամանակ, դարձնելով դրանք անշրջելի, այն էլ՝ այնպիսի պայմաններում, երբ նա այնտեղ հանդես է գալու խայտառակ կերպով պարտվածի և կապիտուլյացիայի համաձայնագրի տակ ստորագրածի կարգավիճակում»:

Միակ հնարավորությունը, որով մենք կկարողանանք կանխել աղետը՝ անշուշտ, բանակցություններն են, բայց այստեղ ևս Խոսրով Հարությունյանը համոզմունք է հայտնել՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող է կամ պետք է բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ, նա ունակ չէ բանակցությունների։

Ավելին՝ մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա անթույլատրելի և բացառված տարբերակ է. «Ո՞րն է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության նպատակը՝ կանխել արյունահեղությունը և, ըստ էության, նպաստել, որ այլևս երբեք այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չծավալվեն:

Այլ կերպ ասած, այդ հայտարարության նպատակն է եղել՝ հետագա խաղաղության համար անշրջելի իրավական նախադրյալներ ստեղծելը:

Հիմա հարց եմ ուզում տալ՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ռազմական ինտերվենցիայի արդյունքում այլևս հակամարտության խնդիր չկա, այն լուծված է, որը սակայն չի համապատասխանում ո´չ արցախահայության, ո´չ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, ապա արդյո՞ք այս պնդումը կարելի՞ է իրավիճակի ամրագրում համարել կամ պայմանագրորեն ընդունելի և անշրջելի երաշխիք՝ խաղաղության համար:

Ես ասում եմ՝ ո´չ, որովհետև ակնհայտ է և, միջազգային հանրությունը նույնպես փաստում է, որ բռնության ճանապարհով հակամարտության կարգավորում չի կարող լինել:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրավիճակի կամ հակամարտության կարգավորման մասին, և ոմանք, նույնիսկ, այստեղ ստատուս քվո եզրույթն են օգտագործում, ապա սա ենթադրում է՝ վերադարձ ելման դիրքին:

Ելման դիրքը, տվյալ պարագայում, ենթադրում է, որ գոնե Արցախի Հանրապետությանը պետք է վերադարձվի ԼՂԻՄ-ի տարածքը:

Հիմա, եթե սա չի արվում, նշանակում է, որ մենք ողջ տարածաշրջանի զարգացման հիմքում դանդաղ գործողության ական ենք դնում:

Հետևաբար, ամրագրել այսօրինակ իրավիճակն ու ենթադրել, որ հետագա զարգացումների կոնտեքստում այն կարող է դառնալ խաղաղությունը երաշխավորող անշրջելի իրողություն, խիստ վտանգավոր մոլորեցում է, որը կարելի է և պետք է բացառել միայն ճիշտ վարվող բանակցությունների միջոցով:

Դա պետք է աներ նոր ձևավորված անցումային Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կարող էր սկզբնական փուլում, գոնե անկյունաքարային կարևորության խնդիրները բանակցային սեղանի շուրջ դնել, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը, նախ և առաջ, պետք է հեռանար, ինչը նա համառորեն չի անում:

Ուրեմն, Ազգային Ժողովում նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չափով կամ, նույնիսկ ավելի շատ, հենց իրենք են կիսում, այսինքն, իրավիճակի բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկած է իրենց ուսերին:

Ավելին՝ այստեղ

 

 

 

Չի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
Ամենադիտված