Գնդապետին խնդրել են 500 դրամանոց տոպրակներ տալ անհետ կորածների բալիկներին, սակայն անսպասելի արձագանք է եղել
Ուշադրության կենտրոնումԱնհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնում զորամասի մոտ:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ հայտնի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է տեսախցիկի առաջ. «Այնտեղ կետեր կար, որ պետք է անեին, հետո հողերը հանձնեին: Լուծվելու էր գերիների ու անհետ կորածների հարցը: Սակայն հողերը տված են, բայց տղաները վերադարձված չեն: Լուր տարածեցին, որ լինելու է «բոլորը բոլորի դիմա»: Եթե այդպես եղել է, ինչու ենք մենք այստեղ»:
Տիկին ասաց՝ գնդապետին տեղեկացրել է, որ անապահով վիճակում գտնվող ընտանիքներ կան, որոնց լույսը, գազն անջատած է. «Պետության համար միևնույնն է, որ անհետ կորածի ընտանիքի մասին է խոսքը, անջատել են:
Ավելին՝ այստեղ