Ինչն է խանգարում հաղթել կորոնավիրուսը
Ուշադրության կենտրոնումՍոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվության և դավադրության տեսությունների տարածումը կանխում է համաճարակի դեմ հաղթանակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
Նրա խոսքերով, այս գործոնը մտահոգություն է առաջացնում կազմակերպության մասնագետների շրջանում․ «Մարդկանց շատ փոքր խմբի քաղաքական կամ գաղափարական նպատակները տարածվում են սոցիալական լրատվամիջոցներում, որն ուղղված է շատ կարևոր գործընթացը խափանելուն, որն այժմ մենք իրականացնում ենք աշխարհում՝ COVID-19-ի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար»,-բացատրել է Ռայանը:
Ավելին՝ այստեղ