Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը


Հա­յաս­տա­նը փաս­տա­ցի բա­նակ­ցող չու­նի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։ Ուշագրավ է, որ հայկական կողմի առաջնահերթություններից ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը նշել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման մասին, այն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:

Իհարկե, գերիների հարցը Հայաստանի համար շատ զգայուն խնդիր է, բայց առաջնահերթություն ձևակերպելն այլ է, իսկ այդ առաջնահերթության իրականացմանը հասնելն՝ այլ։ Նախ՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ձևակերպած բանակցային խնդիրների իրականացմանը, պետք է դուրս գա պատերազմի հետևանքով առաջ եկած հոգեբանական բարդույթներից։ Իսկ մոսկովյան հանդիպումը ավելի պարզորոշ դարձրեց, որ հայկական կողմը մեծ հաշվով բանակցող չունի։ Հայաստանը նույնիսկ չկարողացավ հումանիտար նշանակություն ունեցող հարցի լուծմանը մոտենալ, էլ չենք ասում՝ հասնել, և դա հանդիպումից հետո իր ելույթում խոստովանեց Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հանձնման խնդիրը։

Այդուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող 8-րդ կետի չիրագործումը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը ստորագրի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը։ Այնինչ Հայաստանը գերիների հարցը կարող էր դնել որպես նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի իրագործմանն անցնելու խնդրում։ Իսկ դրա համար հայկական կողմը հիմքեր ունի, քանի որ գերիների հարցը ոչ միայն հրադադարի հայտարարության առանցքային կետերից մեկն է, այլև դրա շուրջ գոյություն ունի միջազգային իրավապայմանագրային հիմք, մասնավորապես Ժնևի կոնվենցիաները, որոնք կարող է Հայաստանը վկայակոչել։ Բացի այդ, եռակողմ հանդիպումը բոլորի համար պարզորոշ դարձրեց Փաշինյանի խեղճությունը և անկարողությունը, ինչը տեսանելի էր նաև վերջինիս պահվածքից և ժեստերից։ Որպես պետության ղեկավար՝ Փաշինյանը այլևս գոյություն չունի կամ զրոյական կարգավիճակում է, քանի որ, որպես պարտված և թույլ ղեկավար, իր հետ ոչ ոք ցանկություն չունի հաշվի նստել։

Ինչպես նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում ձևականորեն: Սա այն թեման է, ինչի մասին տևական ժամանակ բարձրաձայնում էին ընդդիմադիրները և բազմաթիվ փորձագետներ։ Եվ պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը, եկեղեցին և մտավոր վերնախավը պահանջում է Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Արդեն պարզ է, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա Հայաստանն ավելի խեղճ վիճակում է հայտնվելու, և հակառակորդը ավելի մեծ զիջումներ է պարտադրելու։ Այսինքն՝ ադրբեջանաթուրքական տանդեմը հնարավորություն կստանա օգտվել Փաշինյանի թուլությունից և երկրի ներսում անկայուն իրավիճակից։

Քանի որ արդեն կարելի է կանխատեսել, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումների արդյունքում ինչպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, ապա հրատապ հարցի է վերածվում այն թեման, որ Հայաստանը բանակցություններին պետք է ներկայանա նոր բանակցող ղեկավարի միջոցով, ով գործի կդնի իր պրոֆեսիոնալ որակները պարտության ծանր հետևանքները մեղմելու և ավելի արժանապատիվ դիրքերից հանդես գալու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել է
Ամենադիտված