Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը


«Ուսա­պար­կա­յին» իրա­կա­նու­թյուն. դե­կո­րա­տի­վու­թյան ու էյ­ֆո­րի­ա­յի ծանր հե­տև­անք­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարտությունից հետո Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ապրում։ Բնականաբար, հենց տեղի ունեցածի համար իշխող ուժն իր առաջնորդի հետ միասին կրում է գլխավոր պատասխանատվությունը։ Իրավիճակն առավել քան լուրջ է, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ առաջնորդել երկիրը։ Իշխանափոխությունը իրերի ներկա դրության պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն զարմանալի է, որ հանրային մակարդակում պնդերեսի նման երևացող և «կուրծք ծեծող» մի շարք իշխանական պատգամավորներ շարունակում են իշխանություններին արդարացնող պատրվակներ գտնել և դրանց շուրջ թեզեր շրջանառել։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության մեջ կան նաև անպիսի պատգամավորներ, որոնք լուռ են և մի կողմից չեն արդարացնում Փաշինյանին, բայց և մյուս կողմից՝ չեն համարձակվում իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության հետ։ Այս իրադրությունը վկայում է հետևյալի մասին։

Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կամ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։ Դժվար է ասել, թե որքան են ճիշտ այս տեղեկությունները, սակայն մի բան պարզ է, որ իշխող խմբակցության պատգամավորներն այս բարդ փուլում ցույց են տալիս, որ իրենց դերակատարությունը զրո է, կամ իրենք քաղաքական իրավիճակի վրա ներազդելու տեսանկյունից ուղղակի գոյություն չունեն։

Իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլի» առկայությունը խորհրդարանում ընդամենը դեկորատիվ նշանակություն ունի, իրենք օրենսդիր մարմնում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելու և կառավարության որոշումները դակելու համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 88 հոգանոց խմբակցության մեջ եղան նաև պատգամավորներ, որոնք քաջություն ունեցան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և դառնալ անկախ պատգամավոր։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ նրանք դարձան իրենց իսկ գործընկերների ու իշխանական ֆեյքերի կատաղի հարձակման թիրախ, իսկ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից մեկին համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ՝ նշելով, որ եթե այդ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», նա վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

ՔՊ-ի հասարակության հետ կապերի համակարգողի այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենն իմիտացիոն բնույթ են կրել։ Հանրությանն անհայտ բազմաթիվ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հայտնվել են խորհրդարանում։ Ըստ էության, ժողովուրդը ոչ թե ընտրում էր կուսակցությանը կամ թիմին, այլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ ընդդիմադիր ուժերը այդ ժամանակ շարունակ ձայն էին բարձրացնում նրա շուրջ, որ էյֆորիայի պայմաններում նպատակահարմար չէ ընտրական գործընթաց կազմակերպելը։ Եվ անգամ պատկերավոր խոսակցություններ կային, որ եթե նույնիսկ ընտրական ցուցակում նշված լիներ «Նիկոլի սելֆիի ձող» կամ «դուխով գլխարկ», ապա նրանք նույնպես խորհրդարանում մանդատ կստանային։

Ավելին՝ ՔՊ-ն, որպես կայացած կուսակցություն, գոյություն չունի, և պատահական չէ, որ չկա գաղափարախոսական հենք թիմի միասնությունն ապահովելու համար։ Փաստացի իշխող խմբակցությունը ոչ թե ժողովրդի ընտրության արդյունք է, այլ Նիկոլ Փաշինյանի դրածոների համախումբ։ Եվ իշխանությունները ևս իրենց կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգողի բերանով խոստովանում են, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է։ Իսկ նման հավաքածուից, շատ մեղմ ասած, դժվար է ինչ-որ բան սպասել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային
Ամենադիտված