Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Կռապաշտության «մաստեր-կլաս»

Թերևս անվիճելի է այն պարզ ճշմարտությունը, որ բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխություններ, այդ երկրներն ունեցել են տարածքային կորուստներ։ Ասվածի վառ օրինակ են Վրաստանն ու Ուկրաինան։

Երկուսուկես տարի առաջ, երբ Հայաստանում տեղի ուենցավ գունավոր հեղափոխություն, շատերը մտածեցին, թե «մերն ուրիշ է լինելու», և նախկիններին մերժելով՝ թևակոխելու ենք դրախտային ժամանակներ: Ցավալիորեն պարզվեց, որ այդ մտայնությունը որոշ չափով ճշմարիտ է. եթե նշված պետությունները զուտ տարածքային կորուստներ ունեցան, մենք ունեցանք նաև մարդկային կորուստներ և պետության անվտանգության սպառնալիք: Այս ամենից հետո յուրաքանչյուր գիտակից անձնավորություն պետք է առնվազն անիծեր «հեղափոխություն» երևույթն ընդհանրապես՝ առանց «գույնի ու սեռի» զանազանության: Բայց արի ու տես, որ բազմաթիվ հայաստանցիներ շարունակում են չտեսնել դրա արհավիրքները, ինչը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին թույլ է տալիս բանի տեղ չդնել բողոքավոր մարդկանց: Ու ոչ միայն բանի տեղ չի դնում, այլև ժողովուրդ կոչված ու մեծամասնություն կազմող կենսազանգվածին մանիպուլացնելով՝ փորձում է ամրապնդել իր անձնիշխանությունը՝ դա անվանելով ժողովրդի իշխանություն:

Ըստ էության՝ մանիպուլացնում, քանի որ «սիրում եմ» և «խոնարհվում եմ» բայաձևերն իրականում զուտ բառեր են, որովհետև իրականում իր համաքաղաքացիներին սիրող և նրանց առջև խոնարհվող ղեկավարը հինգ հազար հոգու չէր ուղարկի մեռնելու «հանուն ոչնչի», իսկ կրկնակի ավելիին՝ հաշմանդամ դառնալու: Եվ չնայած դրան, կենսազանգվածին դուր է գալիս, որ իրեն «սիրելով» և իր առջև «խոնարհվելով»՝ իրեն մեծարում է երկրի ղեկավարը, քանի որ բոլոր նախկին ղեկավարների օրոք իրեն բանի տեղ դնող չէր եղել: Եվ ինքն էլ, կարելի է ասել, ինքնամոռաց սիրով ու մեծարանքով փոխադարձում է երկրի ղեկավարին՝ իր նկատմամբ նրա դրսևորած վերաբերմունքը: Փոխադարձ «սերն ու մեծարումն» այնքան խորն են, որ մանիպուլացվող կենսազանգվածը չի տեսնում կամ չի ուզում տեսնել, որ մեծարանքի «օբյեկտը» հայրենիքը տանում է դեպի կործանում:

Վստահաբար կարող ենք արձնագրել, որ այս երևույթը կռապաշտության դասական օրինակ է, և, զարմանալիորեն, եվրոպաներում կրթություն ստացած անձինք, որոնք գունավոր հեղափոխության ջատագով են, դա չեն նկատում կամ չեն ուզում նկատել: Եթե նկատեին, պետք է որ իրենց հեղինակավոր կարծիքը ներկայացնեին նույն այդ հանրությանը ու զերծ պահեին երկիրը վտանգներից: Եվ ստացվում է, որ գունավոր հեղափոխության արդյունքում մենք, որպես հանրություն, վերադարձ կատարեցինք դեպի կռապաշտություն, որ իբրև թե հաղթահարել էինք մոտ երկու հազար տարի առաջ, ու բացառությամբ փոքրամասնության՝ ընդունեցինք այն:

Տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում մենք իբրև թե կառուցեցինք ժողովրդավարություն, ոմանց համար նաև՝ «ժողովրդավարության բաստիոն»: Սակայն բազմիցս է ասվել, որ իրական ժողովրդավարությունում պատերազմում կրած իշխանությունը պարտությունից անմիջապես հետո հրաժարական կներկայացներ, որպեսզի դրա վերքերը կարողանար բուժել պատերազմում պարտությանը մասնակցություն չունեցած քաղաքական ուժը:

Բազմիցս է ասվել, որ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող հավասարը հավասարի պես թշնամու հետ բանակցություններ վարել և ազգօգուտ լուծումներ գտնել կամ պահանջել նույն այդ թշնամուց:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված