Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Զինվորի մոտ բջջային հեռախոս չպետք է լինի

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ծնողները իրենք թույլ չպետք է տան, որ իրենց զինվորի մոտ բջջային հեռախոս լինի, առավել ևս, եթե զինվորը առաջին գծում մարտական հերթապահություն է իրականացնում։ Էս զուտ կանոնադրությունից ելնելով չեմ ասում, էս օրվա հրամայական ա ու պետք ա օր առաջ ձերբազատվենք բջջայինների դե ֆակտո ազատ շրջանառությունից զինված ուժերում։ Դրա համար կա երկու հիմնական պատճառ․

1․ Էն որ նայում ու հիանում ենք, թե ինչ հավես են ռուսները Իսլամական Պետության թաքստողներն ու օբյեկտները ոչնչացնում, ասեմ իմանաք, որ դրանց տեղորոշման ու հարված հասցնելու մասին որոշման կայացման մեջ էական դերակատարություն են ունենում իսլամիստների բջջային ու կապի այլ միջոցների պիլինգն ու գաղտնալսումը։ Ու եթե ձեզ թվում է, որ դա մի այնպիսի բարդ տեխնոլոգիա է, որը հասու է միայն գերտերություններին, ապա չարաչար սխալվում եք։

Ասեմ ավելին, առանց ծավալվելու ու դետալներ նշելու, կարող եմ ասել, որ հենց մեր շփման գծում այս տարի մենք առնվազն մի դեպք ունեցել ենք, երբ ցավոտ կուրստներ ենք կրել հենց այն պատճառով, որ հակառակորդը ֆիքսել է մեր զինվորների մոտ եղած բջջայինը։

Ծնողներ ջան, արդեն մի քանի ամիս ա, ինչ սահմանի վրա սովորական երևույթ ա դարձել հրետանու կիրառությունը, երեկ արդեն տանկ էլ էին կիրառել, վաղը չգիտեք ինչ կլինի։ Ձեր իսկ երեխայի անվտանգության համար, մի ուղարկեք ու թույլ մի տվեք, որ նրան բջջային հեռախոս ուղարկեն։ Նրա հետ ցանկացած պահի շփվելու հնարավորությունն ավելի կարևոր չէ, քան նրա կյանքն ու անվտանգությունը։ Գոնե հորդորեք, որ հեռախոսը դիրքեր չտանեն հետները։

2․ Հեռախոսները ու առավել ևս սմարթֆոնները, որոնցով հնարավոր է մուտք կատարել սոցցանցեր, իսկական գլխացավանք են դարձել մեր ԱԱԾ-ի համար, որովհետև գաղտնի տեղեկատվության արտահոսքի զգալի մասը տեղի է ունենում հենց բջջայինների գաղտնալսման ու հատկապես՝ բջջայիններով սոցցանցերում ամբախ-զամբախ դուրս տալու և գլուխ գովալու հետևանքով։

Ադրբեջանական հետախուզությունը մի ամբողջ ստորաբաժանում ունի, որ սոցցանցերով գտնում է ժամկետային ու պայմանագրային զինծառայողների ու որպես կանոն գեղեցիկ աղջիկների պրոֆիլներով սկսում է խոսացնել։ Հաճախ, այս պրոֆիլները վարող ադրբեջանցի հետախույզները վարժ հայերեն են խոսում, որովհետև այստեղից գնացած ադրբեջանցիներ են, կամ էլ նրանց սերունդներ, ովքեր մի բան էլ սովորում են հայոց լեզու, այնպես որ, մի մտածեք, որ սա ինչ որ անհավանական բարդ բան է։ Ջահել զինվորն էլ բռնում ա ու սկսում ա գլուխ գովալու ու տպավորություն թողնելու համար, ամբախ-զամբախ խոսալ։ Դե էլ չխոսամ երեկ ձերբակալված պահեստազորի մայորի պես սրիկաների մասին, ովքեր գիտակցված դավաճանություն են անում։

Մի խոսքով, զինվորներ ջան, զինվորների հարազատներ ջան, եկեք չմոռանանք, որ բանակը վերջիվերջո սանատորրիա չի ու սրանից դեռ մի 20 տարի առաջ սկի բջջային հեռախոս հասկացությունը չգիտեին թե ինչ ա և հանգիստ շփվում էին նամակներով։ Տեխնոլոգիան իհարկե լավ բան է, բայց ոչ այնքան լավ, որ դրա համար վտանգես քո ու ընկերներիդ կյանքն ու առողջությունը։ Ավելի գիտակից եղեք ու զգոն։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված