«Intrig.am»-ների անդրադարձը
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան կողմից ներկայացրած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագծի փաթեթը դուր չէր եկել գործադիրի ղեկավարին: Այս օրենքի վերաբերյալ վարչապետը դժգոհություն է հայտնել և նկատողություն է արել գյուղատնտեսության, արդարադատության և էկոնոմիկայի նախարարներին. «Ես դժգոհ եմ գյուղատնտեսության, արդարադատության և էկոնոմիկայի նախարարություններից այս օրենքի առումով: Ես հանձնարարում եմ կառավարության անդամներին, որպեսզի իրենց պարտավորությունները գույքագրեն, տարին ավարտվում է, որպեսզի մենք հետագայում ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»:
Ուշադիր լինենք, որ նկատողությունն ուղված է եղել երեք նախարարների: Չնայած այս ամենին, որոշ «intrig.am»-ներ այս իրադարձությանը փորձում են լրացուցիչ գույներ հաղորդել: Գրում են «Վարչապետը նկատողություն է արել Արփինե Հովհաննիսյանին»:
Ինչի՞ չեն նշում մյուս երկուսի մասին, հաշվել չգիտե՞ն: Հասկանում ենք, որ նման լրատվականները փորձում են լրացուցիչ ընթերցանություն բերել իրենց կայքեր ինչ գնով էլ լինի, սակայն դա չի նշանակում, որ ցանկացած իրադարձության մեջ պետք է ինտրգաներ փնտրել: