Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Փոխադարձ ընդունելի ինչ-որ հայտարարի չեն եկել. առերևույթ ու ժամանակավոր պատային իրավիճակ է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքուստ կա կառավարություն, որը որոշումներ է ընդունում, կա խորհրդարան, որը քվեարկություններ է անում: Ուզում են տպավորություն ստեղծել, որ բացի Արցախի հարցում ինչոր «թեթևակի խնդիրներից»՝ ոչինչ էլ չի եղել: Ուզում են ցույց տալ, որ առօրյա կյանքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է մինչ պատերազմը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ սա՝ արտաքուստ, իսկ իրականությունն, ըստ քաղտեխնոլոգի, այլ է: «Իրականում այլ պատկեր ունենք, քան ակնհայտ է տեսանելի դաշտում: Մի կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրութուն դարձնել. հատկապես իշխանական ճամբարից շատ են ասում՝ տեսեք, «17»-ի հանրահավաքները չեն ստացվում, մարդիկ չեն հավաքվում, ինչը, ըստ նրանց, նշանակում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» 17 ուժերը վստահություն չունեն:

Շատերը կարծում են նաև, թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով է որոշվում՝ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Իրականում այդպես չէ, որովհետև նրանք, ովքեր դա ասում են, հավանաբար, մտածում են, թե 2018 թ. իշխանափոխությունը ժողովրդի քանակով էր պայմանավորված: Ոչ, ժողովուրդը միշտ էլ «մասովկայի» դերակատարություն է ունենում, բայց իշխանափոխությունն այլ գործոնների արդյունքում է տեղի ունենում: Կարող է 100 հազար հոգի լինի, և ոչինչ տեղի չունենա, ինչպես, օրինակ՝ 2008թ. մարտի 1-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ մարդկանց քանակը որևէ իշխանափոխության չհանգեցրեց: Միևնույն ժամանակ, մարդկանց քանակը չէր այն գործոնը, ըստ որի՝ 2018 թ. ապրիլմայիսյան ժամանակահատվածում իշխանափոխություն եղավ»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը իշխանափոխություն իրականացնելու պայմանավորվածությունների առկայության կամ բացակայության մասին է:

«Այնպես որ, երբ Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում մարդիկ չեն ավելանում, պետք չէ միամտորեն կարծել, թե Հայաստանում իշխանափոխությունը մարդկանց գործոնով է պայմանավորված: Ամբողջովին այլ գործոններով է իշխանափոխություն լինում»,-ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ այս փուլում դեռ իշխանափոխություն չկա, նկատում է. «Որովհետև դեռևս փոխադարձ ընդունելի ինչ-որ հայտարարի չեն եկել: Սա ամենևին չի նշանակում, որ փոխադարձ ընդունելի հայտարարը պետք է կոնկրետ վարչապետի և ընդդիմադիրների միջև լինի:

Կարող է այլ տարբերակներ աշխատեն՝ իշխանական ճամբարի շատ այլ գործոններ գնալով ընդհանուր հայտարարի գան ընդդիմադիր շրջանակների հետ և իշխանափոխություն իրականացնեն: Բայց այսօր, ընդհանուր առմամբ, ունենք հետևյալ քաղաքական իրավիճակը. իշխանությունն այս պահի դրությամբ դեռ այնքան ուժեղ է, որին չեն կարողանում հեռացնել իշխանությունից, բայց իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ վարչապետի իշխանությունը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ. հիշենք Սյունիքի այցը, իսկ Եռաբլուր գնաց զորքերի ուղղեկցությամբ: Նրան մերժում են կաթողիկոսները, նաև գիտակրթական հաստատությունները: Այսինքն, վարչապետն ուժեղ է, որովհետև կարողանում է պահել իշխանությունը, բայց արդեն այնքան ուժեղ չէ, որ այդ իշխանությունը տարածի ամբողջ հանրապետությունում: Իսկ ընդդիմությունն ուժեղ է այնքան, որ թույլ չի տալիս իշխանությունն իրեն ջարդի, բայց դեռևս այնքան ուժեղ չէ, որ տապալի իշխանությանը:

Մեծ հաշվով, այսպիսի պատային իրավիճակ է ստեղծվել: Ավելի շուտ՝ առերևույթ ու ժամանակավոր պատային իրավիճակ»: Այս իրավիճակում, նրա խոսքով, իշխանությունը փորձում է իր համար օրակարգեր ստեղծել. «Հիմա PR է անում: Օրինակ՝ եթե երկաթգիծը բացենք, մի այնպիսի տնտեսական զարգացում ենք ունենալու, որ Սինգապուրի բնակիչները տեղափոխվեն Հայաստան: Սա է իշխանական շատ պրիմիտիվ PR-ը, ուրիշ PR չկա, որովհետև իրականում բոլոր բնագավառներում բացթողումներ ու ձախողումներ են: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, նրանց օրակարգն էլ վարչապետի հեռացումն է և Վազգեն Մանուկյանին վարչապետ դարձնելը:

Այսինքն, իշխանությունն ասում է հրաժարական չեմ տա, վարչապետը չի փոխվի, ընդդիմությունն ասում է՝ չէ, վարչապետը պետք է հրաժարական տա, և Վազգեն Մանուկյանը պետք է դառնա վարչապետ: Առերևույթ ուրիշ օրակարգային հարց չկա, բայց կուլիսներում լրիվ այլ գործընթաց է: Իսկ ամենակարևորը ապագայի տեսլականի օրակարգն է, որը պետք է ունենալ՝ հասկանալու, թե երկրի զարգացման վեկտորն ինչպիսին պետք է լինի: Մենք սա ենք բաց թողնում: Բաց ենք թողնում նաև մեզ համար շահավետ գործընթացներ իրականացնելու հնարավորությունները՝ կապված Արցախյան հարցի հետ: Իրականում այս իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնել երկրի շահերը, որովհետև եթե ներկայացնելու լիներ, շատ այլ գործողություններ կիրականացներ, որոնք չկան: Առաջինը հենց հրաժարական ներկայացնելը պետք է լիներ, որն այսօր երկրի շահերից բխող թիվ մեկ հարցն է:

Եթե հրաժարականի՝ գլխավոր մեղավորի հարցը չկա, բնականաբար, նրանց գործողություններն այլևս չեն կարող բխել երկրի շահերից: Այդ գործողությունների թվում թե՛ նոյեմբերի 9-ին, թե՛ դրանից հետո՝ հունվարի 11-ին ստորագրվածն է: Այդ գործողությունների թվում նաև իրականացվող PR կամպանիան է՝ «թուրքերն ու ադրբեջանցիները լավն են, մոռացե՛ք Արցախը» տրամաբանության մեջ»:

Անդրադառնալով Ն. Փաշինյանի, ԱԺ նախագահի մի շարք հանդիպումներին որոշ քաղաքական ուժերի հետ, որոնք, ըստ էության, Ն. Փաշինյանի հայտարարած՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու խորհրդակցությունների շրջանակում են, Արմեն Բադալյանը նշեց. «Սա իշխանությունների չհաջողված PR քայլն է: Նպատակը հետևյալն է. առաջին՝ ցույց տալ, որ Հայաստանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» մաս չեն կազմում և համագործակցում են գործող իշխանությունների հետ: Երկրորդ՝ ցույց տալ, որ ընդդիմադիրները միայն նրանք չեն, ովքեր իրեն մերժում են, և կան ընդդիմադիր ուժեր, որոնք գործող վարչապետի հետ համագործակցելու կողմնակիցն են:

Փորձում է տարանջատել, հասարակության գիտակցության մեջ մտցնել այն, որ, ըստ իր տարանջատման, կա «լավ» ու «վատ» ընդդիմություն, ու «լավ» ընդդիմությունը կառուցողական է, հանդիպում է իր հետ, լուրջ հարցեր քննարկում: Բայց ում հետ հանդիպել է՝ մարդ կուսակցություններ են: Իրականում այդ մարդ-կուսակցություններին փորձում է այնքան «ռասկրուտկա» անել, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և ինքը փորձի դրանց մասնակցել, ապա այդ մարդ- կուսակցություններին բերելով խորհրդարան՝ նրանց հետ ինչ-որ կոալիցիա կձևավորի, որ մնա իր պաշտոնին: Սա է իրենց այս ծրագիրը, որը չի աշխատելու: Միանշանակ է, որ Ն. Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Եվ դեռ հարց է, որպես քաղաքական գործիչ, ՀՀ-ում կլինի՞, թե, միգուցե, հեռացած կլինի Հայաստանից: Ամեն դեպքում, նպատակն է ցույց տալ, որ մինչև վերջ պայքարում է»:

Ինչ վերաբերում է 17 կուսակցություններին, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» մեջ են, քաղաքագետը նշեց. «Ընդդիմությունը մարտավարության խնդիր ուներ, իհարկե, պետք է սկզբում շատ ավելի ակտիվ լիներ, որովհետև պայքարողների թիվը գնալով քչանում է: Երթերին սկզբում տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս գալիս, այդ մարդկանց ճիշտ կազմակերպել էր պետք: Ընդդիմությունը ժամանակ կորցրեց, գնաց Հանրապետության հրապարակ, փորձեց երևի կրկնել այն, ինչ եղավ 2018 թ. մայիսին, առանց հասկանալու, որ այն ժամանակ ամբողջովին այլ երևույթ էր: Այն ժամանակ լրիվ ուրիշ խնդիր էին լուծում, երբ գնում էին Հանրապետության հրապարակ ու մարդաքանակ ապահովում: Քաղաքական գործընթացներում «քոփի փեստով» առաջնորդվել չի կարելի: Ընդդիմությունը ժամանակ ու եռանդ կորցրեց, մինչդեռ սկզբնական շրջանում հազարավոր մարդկանցով պետք է սկսեր փողոցների փակման, քաղաքացիական անհնազանդության, ինչպես նաև պատգամավորների վրա բարոյաքաղաքական ճնշման գործընթացները:

Իհարկե, էլի եմ ասում՝ ժողովրդի քանակով չէ, որ իշխանափոխություն է լինում: Հիմա մարզերում հանդիպումների միջոցով փորձում են ինչ-որ բանի հասնել, բայց, էլի եմ կրկնում, ժողովուրդը «մասովկայի» դեր է կատարելու: Ներքին, կուլիսային գործընթացը շատ ավելի կարևոր է: Ենթադրում եմ, որ այսօր, ամեն դեպքում, ընդդիմության կողմից նման բանակցություններ կան և տարվում են: Դու կարող ես որոշ պաշտոնյաների հետ շատ ավելի կարևոր գործընթաց իրականացնել, շատ ավելի կարևոր պայմանավորվածություն ձեռք բերել, որն ավելի կարևոր կլինի, քան 100 հազար մարդու փողոց դուրս գալը:

Որովհետև Փաշինյանը 100 հազար մարդու պատճառով չէ, որ հեռանալու է: Այդ 100 հազարը «մասովկա» է ապահովելու: Նրանց թվալու է, թե իրենք վարչապետին հեռացրին, ինչպես այսօր շատերին թվում է, թե իրենք են իրենց միտինգով երրորդ նախագահին հեռացրել իշխանությունից կամ որ իրենք են 2018թ. Ն. Փաշինյանին իշխանության բերել: Միևնույն ժամանակ, այսօր տեսանելի է, որ գործող իշխանությունն արտաքին քաղաքական ոչ մի կենտրոնի աջակցությունը չունի: Գործող վարչապետը, միևնույն է, որևէ շանս չունի, նա գնալու է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում
Ամենադիտված